
Սրահի պատասխանատու (Շենգավիթ, Էրեբունի, Աշտարակ)
TotoGaming
Նկարագրություն
Toto Gaming ընկերությունը Շենգավիթի, Էրեբունու և Աշտարակի սպասարկման կետերի համար փնտրում է սրահի պատասխանատուների, ովքեր պատասխանատու են հաճախորդներին դիմավորելու, փաստաթղթերի ստուգման, հաճախորդների հանգստի նախընտրելի տարբերակները բացահայտելու կամ այլ տարբերակներ առաջարկելու համար։
Պարտականություններ
- Դիմավորել և ուղեկցել հյուրերին սրահ, ճանապարհել մինչև ելք,
- Տրամադրել հաճախորդներին խորհրդատվություն ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, պրոդուկտների այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններով,
- Ստուգել փաստաթղթերը ըստ սահմանված ընթացակարգի, կատարել նույնականացում, պատասխանել հաճախորդների հարցերին,
- Իրականացնել խաղադրույքների ընդունման հետ կապված գործարքների աջակցում և իրականացում Pos-տերմինալների միջոցով,
- Տիրապետել ազատ սեղանների առկայության վերաբերյալ տեղեկատվությանը և տրամադրել դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հյուրերին,
- Պատասխանել հեռախոսազանգերին, ամրագրել սեղաններ,
- Հսկել սրահի մաքրության պահպանմանը,
- Տնօրինության ղեկավարի գրավոր հրահանգ/որոշման հիման վրա այլ սպաարկման կենտրոն մշտական կամ ժամանակավոր հիմունքներով տեղափոխման սահուն կազմակերպում՝ որոշման/հրահանգի ժամկետներին համապատասխան,
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված և պաշտոնի պարտականություններից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Գրագետ բանավոր խոսք,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Բանավոր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն: