Սրահի մենեջեր-խորհրդատու
Mega Shin
Նկարագրություն
Շինանյութի՝ տանիքի ծածկերի, արտաքին երեսպատման, ձայնա-ջերմա-հիդրոմեկուսիչ նյութերի և հատակի ծածկերի ցուցասրահ-խանութին անհրաժեշտ է սրահի խորհրդատու աշխատակից (Sales Manager)։
Աշխատանքային պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը,
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Նոր գնորդների ներգրավում,
- Եղած հաճախորդների ուղեկցում,
- Հաշվետվությունների պատրաստում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն,
- Վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա փորձը պարտադիր է,
- Կիրթ խոսելաոճ, վստահ շփում հաճախորդի հետ,
- Շինանյութի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Համակարգչային գիտելիքների մարդավարի մակարդակը պարտադիր է՝ Excel մասնավորապես,
- Հայերենի և ռուսերենի իմացություն։
Հավելյալ նշումներ
Խանութի հասցե՝ ք․ Երևան, Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկ։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09։00 - 18։00, շաբաթվա մեջ 1 օր հանգիստ։
Աշխատավարձը՝ ֆիքսված + % վաճառքից։
Դիմելու կարգը
Խնդրում ենք չզանգահարել, ցանկացողները կարող են ուղարկել իրենց հայտերը։
Ընկերությունը հանդիսանում է խոշոր շինանյութի ներմուծող հայաստանյան շուկայում, հանդիսանում է ТЕХНОНИКОЛЬ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։ Ներմուծվող ապրանքների տեսականին շատ լայն է՝ իր մեջ ներառում է ջերմամեկուսիչ նյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, տելեսկոպիկ հենակներ, լամինացված նրբատախտակ, կաղապարամածերի համար համալրող դետալներ, տանիքի փափուկ կղմինդր իր բոլոր համալրող նյութերով, սալիկի սոսինջներ, հատակի հարթեցնող նյութեր։
Տեսականու մեջ առանջնահտուկ ծավալ են կազմում օդափոխվող ֆասադների ալյումինե և փոշեներված համակարգերը իրենց բոլոր համալրող դետալներով, որոնք մշտապես առկա են պահեստում։