Սրահի մենեջեր
Dragon Garden
Նկարագրություն
DRAGON GARDEN Family Restaurant-ը փնտրում է նախաձեռնող և հաղորդակցման բարձր հմտություններով մենեջերի, ով ակտիվորեն կներգրավվի սրահի աշխատանքում և կապահովի հյուրերի սպասարկման բարձր որակը։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել սրահի ամենօրյա աշխատանքը՝ ապահովելով սպասարկման բարձր չափանիշներ։
- Ակտիվորեն շփվել հյուրերի հետ, հետևել նրանց գոհունակությանը և ապահովել անհատական մոտեցում։
- Օպերատիվ արձագանքել հյուրերի հարցերին, դժգոհություններին և առաջացող խնդիրներին՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ։
- Համակարգել սրահի անձնակազմի աշխատանքը, աջակցել թիմին և վերահսկել սպասարկման ստանդարտների պահպանումը։
- Ապահովել սրահի և խոհանոցի արդյունավետ համագործակցությունը։
Պահանջներ
- Ռեստորանային ոլորտում սրահի մենեջերի պաշտոնում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է։
- Հաղորդակցման բարձր հմտություններ և արդյունավետ շփվելու կարողություն։
- Բարեհամբույր, գրագետ խոսք հաղորդակցման կարողություն։
- Խնդիրներին արագ արձագանքելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն։
- Թիմի կառավարման և կազմակերպչական հմտություններ։
- Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 12
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: