Սրահի մենեջեր
"EVRIKA GROUP" Co.Ltd
Նկարագրություն
Էվրիկա Գրուպ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում սրահի մենեջերի։
Պարտականություններ
- Համակարգել սպասարկող անձնակազմի աշխատանքը,
- Իրականացնել հաճախորդների պատշաճ սպասարկում,
- Վերապատրաստել անձնակազմին՝ սպասարկման և վաճառքի հմտությունները,
- Վերահսկել մասնաճյուղի սրահի կարգապահական կանոնները, մաքրությունը և ապրանքների դասավորվածությունը, ժամկետները, ճիշտ գնապիտակների առկայությունը,
- Օժանդակել վաճառքի աճին,
- Մշակել ռազմավարական ծրագրեր վաճառքների խթանման և աշխատակազմի մոտիվացման համար, իրականացնել դրանք։
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նշված ոլորտում,
- Բարձրագույն կրթություն,
- Գրագետ խոսք,
- Աշխատակազմի կառավարման փորձառություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
- Պատասխանատվության զգացում։
Էվրիկա սուպերամարկետների ցանցը հիմնադրվել է 1998 թվականին: Մեր ցանցի հիմնական առաքելությունն է ստեղծել առավել հարմարավետ պայմաններ մեր հաճախորդների սպասարկման համար: Պահպանելով հին ավանդույթները` որդեգրում ենք նաև այս ոլորտի նոր տենդենցները: Այս պահի դրությամբ ունենք 17 մասնաճյուղ, սակայն, ելնելով մեր ցանցի նկատմամբ պահանջարկից, պլանավորում ենք այն ավելի ընդլայնել: Մեր աշխատանքային թիմը իր ամենօրյա նպատակասլաց և եռանդուն աշխատանքի արդյունքում ցանականում է գոհացնել մեր հաճախորդներին պարբերաբար կատարելագործելով իր աշխատանքը: Էվրիկա գրուպն ունի նաև իր արտադրամասը, որտեղ պատրաստվում են համեղ և թարմ աղցաններ, հացաբուլկեղեն, բազմերանգ տորթեր և կիսաֆաբրիկատներ: Էվրիկա սուպերմարկետների ցանցը սիրով սպասում է ձեզ գնումների: