
Սրահի մենեջեր
Dragon Garden
Նկարագրություն
Hot Pot by Dragon Garden ռեստորանը աշխատանքի է հրավիրում սրահի մենեջերի։
Պարտականություններ
- կազմակերպել և վերահսկել ռեստորանի սրահի աշխատանքը,
- կազմակերպել և վերահսկել սրահի աշխատակիցների արդյունավետ աշխատանքը,
- հետևել սպասարկման որակին,
- արագ և գրագետ արձագանքել հաճախորդների դիտարկումներին և առաջարկություններին,
- հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- 2 տարի և ավել աշխատանքային փորձ ռեստորանի մենեջերի հաստիքում,
- սպասարկման կանոնների, նորմերի և ընթացակարգերի գերազանց իմացություն,
- ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,
- արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- խնդիրներ լուծելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը վերը նշված էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: