Get our free app. It won't take up space on your device

Խանութ-Սրահի մենեջեր

BSCOSMO

Industry: Administrative, Clerical
Deadline: 9/10/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 150,000-300,000 ֏
Work experience: Senior
Job posting has expired

BSCOSMO BEAUTY-ին անհրաժեշտ է (կոսմետիկայի) խանութ սրահի մենեջեր, ով պատասխանատվություն կկրի խանութ-սրահի առօրյա աշխատանքների կազմակերպման, վաճառքների ծավալի խթանման, խանութ-սրահի անձնակազմի կառավարման համար։

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպել և պատասխանատվություն կրել խանութ-սրահի բնականոն աշխատանքի համար;
  • Կոորդինացնել և համակարգել խանութ-սրահի անձնակազմի աշխատանքը։
  • Կազմել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկները, արձակուրդների գրաֆիկները։
  • Հետևել խանութ-սրահի ապրանքների ճիշտ դասավորվածությանն ու կարգուկանոնին։
  • Շաբաթական կտրվածքով ուսումնասիրել, վերլուծել և մշակել պահանջվող ապրանքատեսականին և համապատասխանաբար տալ պատվերներ մատակարարներին։
  • Կազմակերպել և պատասխանատվություն կրել նոր ապրանքատեսակի ստացման համար։
  • Վերահսկել և պատասխանատվություն կրել դրամարկղի հետ կապված բոլոր գործողությունների համար։
  • Կազմակերպել և վարել խանութ-սրահի անձնակազմի հետ շաբաթական/ ամսական քննարկումներ։
  • Մշակել և BSCOSMO BEAUTY խանութների ցանցի ղեկավարին ներկայացնել տարեկան զարգացման պլան։
  • Մշակել և BSCOSMO BEAUTY խանութների ցանցի ղեկավարին ներկայացնել խանութ-սրահի մենեջերի աշխատանքային պլան։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության, մարքեթինգի կամկառավարման ոլորտում)
  • Համապատասխան պաշտոնում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվության զգացում
  • Պլանավորման և վերահսկման հմտություններ
  • Անալիտիկ և ստրատեգիական մտածելակերպ; ժամանակի կառավարման հմտություն;
  • Շուկայի ուսումնասիրման և առանձնահատկությունների մշակման հմտություններ,Հետազոտական և վերլուծական հմտություններ;
  • Նախաձեռնողականություն;
  • Լարված իրավիճակում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն

Spread the word! Share this job on social media