
Սրահի ղեկավար
360 Shinbaza
Նկարագրություն
360° ՇԻՆԲԱԶԱ ընկերության թիմն ունի համալրման կարիք:
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել վաճառող-խորհրդատուների աշխատանքը (10-12 անձ),
- Առաջարկել և անցկացնել ակցիաներ,
- Կազմակերպել հաճախորդների բարեհամբույր սպասարկում,
- Հետևել սրահի և այլ բաժինների հետ աշխատանքի սահուն կազմակերպմանը,
- Շարունակաբար վերապատրաստել թիմին։
Պահանջներ
- 3 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում՝ պարտադիր,
- Առնվազն 1 տարվա ղեկավարման փորձ։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):
Մենք գործում ենք 2010թվականից: Մեր ընկերությունն առաջարկում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր շինարարության ընթացքի համար:
Մենք մշտապես ավելացնում ենք մեր ապրանքատեսականին՝ հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջները և ժամանակակից շուկայի տենդենցները: