
Սպասարկող - Գանձապահ
«Թել-Սել» ՓԲԸ
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
6/16/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Junior
Նկարագրություն
Telcell ընկերությունը հրավիրում է իր` էներգիայով լի և ստեղծարար թիմին միանալու աշխույժ սպասարկող-գանձապահների՝ Ընկերության Աբովյանի և Երևանի սպասարկման կետերում հաճախորդների սպասարկում իրականացնելու,Telcell օգտատերերին օգնելու պրոդուկտներն ավելի արագ և հարմարավետ կերպով կիրառել։
Պարտականություններ
- Իրականացնել վճարումների ընդունում՝ կանխիկ դրամի միջոցով,
- Մուտքագրել վճարումների, հաճախորդների, այլ գործարքների տվյալները․ այստեղ կարևոր է ՀԾ իմացությունը՝ տվյալների պահպանման, գործարքի իրականացման և անդորրագրերի ճշտությունն ապահովելու համար,
- Մատուցել բարեխիղճ և գրագետ ծառայություն հաճախորդներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին, անհատապես լուծելով նրանց խնդիրները, հետևաբար և ստեղծել դրական կապ հաճախորդի հետ,
- Վարել դրամարկղային գրքեր, կատարել գրանցումներ, կազմել կանխիկ դրամի մուտքի և ելքի փաստաթղթերը,
- Կատարել աշխատանքից բխող այլ գործառնություններ։
Պահանջներ
- Կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ այլ համապատասխան ոլորտներում,
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը,
- MS Office փաթեթի իմացություն, ՀԾ-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն /մենք ապահովում ենք վերապատրաստում նախքան աշխատանքի անցնելը/,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն, կոնֆլիկտային իրավիճակներին սթափ արձագանքելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Եթե Դուք համապատասխանում եք առաջադրված պահանջներին, խնդրում ենք էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր թարմացված CV-ն՝ վերնագրելով այն՝ "Սպասարկող-գանձապահ"
Թել-Սել ՓԲԸ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված մասնագետներին, սակայն կապ է հաստատվելու միայն ընտրության նախնական փուլն անցած դիմորդների հետ։
Աշխատանքային գրաֆիկը՝ օրընդմեջ, 10։00-ից 21։30։
Աշխատանքի անցնելուց առաջ իրականացվում է ուսուցում և պրակտիկա։
How to apply?