Սպասարկման սրահի աշխատակից Երևան քաղաքում
PAM Family
Նկարագրություն
Փնտրում ենք սպասարկման սրահի բարեհամբույր աշխատակից։ Անհրաժեշտ է հաճախորդների հարցերին տրամադրել սպառիչ պատասխաններ և ցանկացած իրավիճակում կողմնորոշվել արագ։
Ուրախ կլինենք ընդունել Ձեզ մեր մեծ Ընտանիք, որտեղ առաջնային է անմիջականությունը և համախմբվածությունը։
Պարտականություններ
- Լսել հաճախորդի խնդիրները և, հնարավորության դեպքում, խնդիրը լուծել տեղում,
- Իրականացնել գրանցումներ և կատարել համապատասխան ուղղորդումներ,
- Ցուցաբերել պրոֆեսիոնալ և սրտացավ վերաբերմունք,
- Արդյունավետ համագործակցել Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ,
- Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված հաստիքից բխող այլ աշխատանքներ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Արագ կողմնորոշվելու կարողություն
- Ուշադրություն, համբերատարություն
- Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ հերթափոխային գրաֆիկ։
Մասնագիտական աճ,
Կորպորատիվ միջոցառումներ,
Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն,
Անվճար սուրճ/թեյ հյուրասիրություն:
PAM family ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2005 թվականին Չինաստանի Պեկին քաղաքում։ PAM-ի հիմնադիրներն առաջին հայերից էին, ովքեր ապրում ու աշխատում էին Պեկինի առևտրային թաղամասում և ովքեր նպաստեցին Չինաստանում հայ համայնքի ձևավորմանը՝ աջակցելով այնտեղ ապրող և առևտրային գործունեություն ծավալող իրենց հայրենակիցներին։ Երկար ժամանակ Չինաստանում բնակվելուց և շուկային ծանոթանալուց հետո PAM Family-ն սկսեց զբաղվել բեռնափոխադրումներով, որը մինչ օրս էլ հանդիսանում է մեր ընկերության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը։ Ժամանակի ընթացքում մեզ հաջողվել է երկարաժամկետ գործնական հարաբերություններ հիմնել Չինաստանի մեր գործընկերների հետ, ինչպես նաև սեփական պահեստներ ձեռք բերել այնպիսի առևտրային կենտրոններում, ինչպիսիք են Պեկինը, Իվուն, Գուանժուն և Ուրումչին։ Այս ամենի շնորհիվ մենք ստեղծել ենք կայուն և անխափան աշխատող բեռնափոխադրման համակարգ, ինչը հնարավոր է դարձնում Ձեր ապրանքն արագ և անվնաս հասցնել իր նպատակակետին։