Get our free app. It won't take up space on your device

Սպասարկման որակի և կատարողականի ղեկավար (Head of Service Quality and Performance)

«Ակվա Սիթի» ՍՊԸ

City: Yerevan
Salary:
Monthly 250,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Executive, Upper Management
Deadline:
7/18/2025

Նկարագրություն

«Ակվա Սիթի» ՍՊԸ-ն՝ ըմպելիքների մեծածախ վաճառքի շուկայում առաջատար դիրք զբաղեցնող ընկերություններից է, որը ձգտում է հաճախորդներին տրամադրել անթերի սպասարկում։ Մենք փնտրում ենք մինչև 30 տարեկան, իգական սեռի, ռազմավարական մտածողությամբ առաջնորդի՝ զբաղեցնելու Սպասարկման որակի և կատարողականի ղեկավարի հաստիքը։

Սպասարկման որակի և կատարողականի ղեկավարը պատասխանատու է հաճախորդների սպասարկման բաժնի ռազմավարական և գործառնական ղեկավարման համար։ Նրա առանցքային դերն է բարձրացնել սպասարկման ընդհանուր որակը, կառավարել թիմի կատարողականը՝ հիմնվելով կոնկրետ տվյալների և չափորոշիչների վրա, և ապահովել աշխատանքային գործընթացների շարունակական բարելավում։

Հասցե՝ Ավան, Թումանյան թղմ․, Ալմա Աթա 3/9

Պարտականություններ

Թիմի ղեկավարում և զարգացում

  • Ղեկավարել հաճախորդների սպասարկման օպերատորների թիմի ամենօրյա աշխատանքը,
  • Իրականացնել թիմի անդամների ուսուցում՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին,
  • Մշակել և ներդնել մոտիվացիոն համակարգեր՝ խթանելով բարձր կատարողականը,
  • Կազմել աշխատանքային գրաֆիկներ և ապահովել ռեսուրսների արդյունավետ բաշխումը։

Որակի կառավարում (Quality Management)

  • Սահմանել, փաստաթղթավորել և ներդնել սպասարկման որակի ստանդարտներ և ընթացակարգեր,
  • Իրականացնել որակի կանոնավոր մոնիթորինգ (զանգերի լսումներ, պատվերների մուտքագրման ստուգումներ),
  • Վերլուծել հաճախորդների բողոքները և առաջարկները՝ բացահայտելով համակարգային խնդիրները և մշակելով դրանց լուծման ուղիներ։

Գործընթացների օպտիմիզացում

  • Շարունակաբար վերանայել աշխատանքային հոսքերը ՝ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  • Համագործակցել այլ բաժինների (վաճառք, պահեստ) հետ՝ ապահովելու հաճախորդի սպասարկման անխափան գործընթաց։

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (կառավարման, բիզնեսի կամ հարակից ոլորտում),
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում, որից առնվազն 1 տարին՝ թիմի ղեկավարման կամ սուպերվայզերի դերում,
  • Ուժեղ առաջնորդության, մոտիվացնելու և թիմ կառուցելու ունակություններ,
  • Վերլուծական և խնդիրներ լուծելու գերազանց հմտություններ,
  • MS Office-ի, հատկապես Excel-ի, խորը իմացություն (հաշվետվություններ կազմելու և տվյալներ վերլուծելու համար),
  • ՀԾ առևտուր ծրագրի իմացություն, SMART և 1C ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Company օverview
address
Address
Ավան, Թումանյան թղմ․, Ալմա Աթա 3/9
address
Number of employees
16-50

«Ակվա Սիթի» ՍՊԸ-ն հայաստանյան շուկայում դինամիկ զարգացող ընկերություն է, որը մասնագիտացած է ըմպելիքների մեծածախ վաճառքի մեջ։ Մեր առաքելությունն է ապահովել մեր գործընկերներին՝ խանութներին, սուպերմարկետներին, ռեստորաններին և հյուրանոցներին, բարձրորակ ըմպելիքների լայն ու մշտապես թարմացվող տեսականիով։

Մեր տեսականին ընդգրկում է տեղական և միջազգային առաջատար ապրանքանիշերի զովացուցիչ ըմպելիքներ, բնական հյութեր, գարեջրեր, հանքային և աղբյուրի ջրեր։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Medical insurance
Medical insurance
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media