Սպասարկման կայանի օպերատոր
ROEL Automotive Group
Ընդհանուր նկարագիր
ROEL Automotive Group-ը փնտրում է հետվաճառքային սպասարկման կայանի օպերատոր (ուհի)։
Որպես Հետվաճառքային սպասարկման սերվիս կենտրոնի օպերատոր՝ Դուք պատասխանատու կլինեք հաճախորդների հետ առաջին կապի ապահովման, սպասարկման դիմումների ընդունման և սերվիս կենտրոնի աշխատանքների արդյունավետ համակարգման համար։ Ձեր հիմնական առաքելությունն է կազմակերպել հաճախորդների արդյունավետ հերթագրումը, ապահովել տեղեկատվության ճշգրիտ փոխանցումը և ստեղծել բարձրակարգ սպասարկման փորձ՝ սկսած առաջին զանգից մինչև սպասարկման գործընթացի համակարգումը։
Պարտականություններ
- Ընդունել հաճախորդների հեռախոսազանգերը, առցանց դիմումները և էլեկտրոնային հարցումները՝ ապահովելով պրոֆեսիոնալ և քաղաքավարի սպասարկում։
- Կազմակերպել և կառավարել հաճախորդների արդյունավետ հերթագրումը սերվիս կենտրոնում՝ ապահովելով ժամանակացույցի օպտիմալ բաշխումը և վարպետների ծանրաբեռնվածության հավասարակշռումը։
- Համակարգել սերվիս կենտրոնի օրական այցերի ժամանակացույցը և անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ։
- Գրանցել հաճախորդների դիմումները, սպասարկման պատճառները և անհրաժեշտ տվյալները CRM կամ սերվիսի կառավարման համակարգում։
- Տրամադրել հաճախորդներին տեղեկատվություն սպասարկման գործընթացի, ժամկետների, ծառայությունների և ընթացակարգերի վերաբերյալ։
- Համակարգել հաճախորդների և սերվիսի մասնագետների միջև հաղորդակցությունը՝ ապահովելով տեղեկատվության ճշգրիտ և ժամանակին փոխանցումը։
- Հետևել հերթագրված այցելությունների կատարմանը և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել հաճախորդների հետ՝ այցերը հաստատելու կամ վերապլանավորելու նպատակով։
- Աջակցել սերվիս կենտրոնի թիմին վարչական և կազմակերպչական աշխատանքներում։
- Ապահովել հաճախորդների դիմումների և սպասարկման գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ հաշվառման և փաստաթղթավորման իրականացումը։
- Համագործակցել վաճառքի, պահեստի և հետվաճառքային սպասարկման թիմերի հետ՝ հաճախորդի անխափան և արդյունավետ սպասարկումն ապահովելու նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Հաճախորդների սպասարկման, զանգերի կենտրոնի (Call Center), ադմինիստրատիվ կամ համակարգող
- Աշխատանքի կազմակերպման, պլանավորման և հաճախորդների արդյունավետ հերթագրման հմտություններ։
- Բարձր մակարդակի հաղորդակցման, ակտիվ լսելու և խնդիրների արագ լուծման կարողություն։
- Միաժամանակ մի քանի գործընթաց կառավարելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Համակարգչային լավ գիտելիքներ, մասնավորապես MS Office փաթեթի և CRM կամ սերվիսի կառավարման համակարգերի հետ աշխատելու փորձ։
- Բարձր պատասխանատվության զգացում, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Բարեհամբույր, պրոֆեսիոնալ և հաճախորդամետ վերաբերմունք՝ բարձր սպասարկման մշակույթ պահպանելու նպատակով։
Հավելյալ նշումներ
Դիմելու համար խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Տեխնիկական սպասարկման կայանի կոորդինատոր (After-Sales operator)
ROEL Automotive Group-ը ավտոմոբիլային հոլդինգային ընկերություն է, որը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է AITO, Li Auto, TANK, POER և JAC Motors բրենդները։ Ուղիղ գործարանային համագործակցության շնորհիվ ընկերությունն ապահովում է բարձրակարգ ավտոմեքենաներ, պաշտոնական երաշխիք և միջազգային ստանդարտներին համապատասխան հետվաճառքային սպասարկում՝ առաջնորդվելով որակի, վստահության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով։