Get our free app. It won't take up space on your device

Սպառողական վարկավորման գծով գործակալ /Երևան, Չարենցավան/

UNIBANK OJSC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 3/1/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required

Նկարագրություն

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ն անհրաժեշտ են սպառողական վարկավորման գծով գործակալներ Երևան քաղաքի պրոմո կետերի համար /ծառայությունների մատուցման պայմանագիր/

Պարտականություններ

1.Հաճախորդներին Յունիբանկում գործող վարկատեսակների և դրանց պայմանների ներկայացում

2.Բանկի հետ համագործակցող ընկերությունների տարածքում վարկային դիմումների ընդունում, հայտերի կազմում, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի կազմում և ներկայացում Բանկի համապատասխան ստորաբաժանմանը

Պահանջներ

Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/

Ցանկալի է նվազագույնը 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում /մասնագիտական կրթության պարագայում/

1. Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց)

2. Ռուսերեն լեզվի տիրապետում` հաշվետվությունների կազմման և հաճախորդների հետ բացատրման նպատակով (լավ)

3. Այլ օտար լեզուների տիրապետում (ցանկալի է)

Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office) Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն

Հավելյալ նշումներ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով), պարտադիր նշելով Սպառողական վարկավորման գծով գործակալ /օր.`ք. Երևան/

Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Company օverview
address
Address
Չարենցի 12 թիվ 53, 1-5
address
Number of employees
501-1000
Phone
Phone
374592259

Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs

Spread the word! Share this job on social media