Get our free app. It won't take up space on your device

ՍՊԱ բաժնի ղեկավար (SPA Manager)

Belvik LLC

Location: Dilijan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Medical, Health, Tourism, Hospitality
Deadline:
11/28/2026

Նկարագրություն

«Բելվիկ» բարձրակարգ հյուրանոցային համալիրը փնտրում է ՍՊԱ բաժնի ղեկավարի (SPA Manager), ով կղեկավարի բաժնի աշխատանքները, կապահովի սպասարկման բարձր չափանիշների պահպանումը և կնպաստի հյուրերի համար որակյալ ու հաճելի փորձառության ձևավորմանը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել ՍՊԱ կենտրոնի ամենօրյա գործունեությունը՝ ապահովելով ծառայությունների արդյունավետ մատուցումը։
  • Ղեկավարել աշխատակիցների աշխատանքը, կազմել աշխատանքային գրաֆիկներ և վերահսկել պարտականությունների կատարումը։
  • Կազմակերպել ծառայությունների ամրագրումները և վերահսկել հաճախորդների սպասարկման ամբողջ գործընթացը։
  • Հետևել սանիտարահիգիենիկ նորմերի, անվտանգության պահանջների և սարքավորումների շահագործման կանոնների պահպանմանը։
  • Վերահսկել բաժնի ծախսերը, պատրաստել հաշվետվություններ և առաջարկներ՝ ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ ՍՊԱ կամ հյուրանոցային ոլորտում, ցանկալի է՝ ղեկավար պաշտոնում։
  • Թիմի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու կարողություն։
  • Հյուրերի սպասարկման բարձր չափանիշների և հիգիենայի կանոնների իմացություն։
  • Կազմակերպչական և հաղորդակցման զարգացած հմտություններ, խնդիրների լուծման կարողություն։
  • Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք հեղինակավոր հյուրանոցում
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Մրցունակ աշխատավարձ
  • Դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
Company օverview
address
Address
Ք.Երևան, Հանրապետության 67
address
Number of employees
1-15

Belvik Dilijan Resort & Spa Hotel-ը գտնվում է Դիլիջան քաղաքում՝ Հայաստանի ամենագեղատեսիլ և զբոսաշրջային կենտրոններից մեկում, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»։ Հյուրանոցը շրջապատված է բնության բացառիկ գեղեցկությամբ՝ անտառներով, լեռներով և խաղաղ միջավայրով։

Մենք առաջարկում ենք բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ՝ համադրելով հարմարավետությունը, որակը և ժամանակակից մոտեցումները։ Հյուրանոցն ունի էլեգանտ համարներ, սպա կենտրոն, ռեստորան և հանգստի ու աշխատանքի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները։
 

Belvik Dilijan Resort & Spa Hotel is located in the town of Dilijan, one of Armenia’s most scenic and popular tourist destinations, often referred to as the “Armenian Switzerland.” The hotel is surrounded by stunning natural landscapes, forests, and a peaceful mountain environment.

We offer high-quality hospitality services, combining comfort, excellence, and a modern approach to guest experience. The hotel features elegant accommodations, a spa center, a restaurant, and all the necessary facilities for both leisure and business stays.

 

 

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media