Get our free app. It won't take up space on your device

Սոցիալական աշխատող (Սպիտակ և Հրազդան համայնքներում)

Հայկական կարմիր խաչի ընկերություն

Industry: Psychology, Social Care
Deadline: 2/17/2024
City: Spitak
Employment type: Part Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Սոցիալական աշխատող ՀԿԽԸ "Տնային խնամքի" ծառայության համար Լոռու մարզի Սպիտակ և Կոտայքի մարզի Հրազդան համայնքներում։ Ծառայության նպատակն է բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդների և հաշմանդամություն ունեցող անձանց առողջությունը, բարեկեցությունը և կյանքի որակը՝ ակտիվ ծերացման և լավ գործող ինտեգրված բժշկական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:

Պարտականություններ

Տունայցի անցկացում,շահառուի և նրա ընտանիքի կարիքների բացահայտման նպատակով,

Շահառուների և նրանց ընտանիքի անդամների հետ սոցիալական աշխատանքի իրականացում

Հոգեբանի հետ համատեղ խնամվողի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի մշակում և իրականացում,

Տնային պայմաններում սոցիալ- հոգեբանական օգնության տրամադրում,

Սոցիալական տեխնոլոգիաների մշակում և արդյունավետ կիրառում տարբեր իրավիճակների և դեպքերի համար

Սոցիալական վերականգնմանը ,հարմարեցմանը և ներառմանն ուղղված գործունեության իրականացում,

Խնամվողների համար տարատեսակ փաստաթղթերի, ինչպես նաև սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում ուղղորդում և համապատասխան աջակցության ցուցաբերում

Շահառուների նոր միջավայրում հարմարվելուն աջակցության ցուցաբերում, նրանց նախասիրությունների բացահայտում և դրան համապատասխան սոցիալ-հոգեբանական անհատական ծառայությունների տրամադրում,

Շահառուների հասարակությունում ինտեգրմանը աջակցության ցուցաբերում, ներգրավում հանրային միջոցառումներում

Մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և արդյունավետության հետագա բարելավման մասին համապատասխան առաջարկությունների ներկայացում կազմակերպության ղեկավարությանը,

Հաշվետվությունների պատրաստում և սահմանված կարգով դրանց ներկայացում

Սույն բնագավառում օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ
  • Առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ
  • Տարեցների հետ աշխատանքի փորձը ցանկալի է
  • Մասնագիտական աշխատանքի էթիկայի կանոնների տիրապետում և հետևողականութուն,
  • Շահառուների սոցիալ-հոգեբանական կարիքների բացահայտման ու գնահատման հմտություն
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի օրենսդրության իմացություն, պետական համապատասխան մարմինների հետ աշխատանքի փորձ
  • Տարբեր կազմակերպությունների հետ համատեղ սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերի պլանավորման և իրականացման հմտություն
  • Հաղորդակցության և շփման գերազանց հմտություններ
  • Հայոց լեզվի գրագետ իմացություն
  • Թիմում աշխատելու և աշխատանքի պլանավորման հմտություն

Spread the word! Share this job on social media