Social Media Project Manager
ProReCa
Նկարագրություն
ProReCa-ն փնտրում է ստեղծագործ և պատասխանատու Social Media Project Manager-ի, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի հետաքրքիր ու բազմազան նախագծերի իրականացմանը։
Պարտականություններ
- Մշակել սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարություն,
- Ստեղծել և կառավարել կոնտենտ Facebook-ի, Instagram-ի, Google Business Profile-ի, TripAdvisor-ի և այլ հարթակների համար,
- Պլանավորել նկարահանումները և հետևել դրանց կազմակերպմանն ու իրականացմանը,
- Պլանավորել, իրականացնել և վերահսկել գովազդային արշավները,
- Հետևել սոցիալական մեդիայի ժամանակակից միտումներին և կիրառել դրանք աշխատանքում։
Պահանջներ
- 2–3 տարվա աշխատանքային փորձ
- Մարքեթինգային ռազմավարություններ մշակելու կարողություն
- Meta հարթակների գերազանց իմացություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր ու բանավոր գերազանց իմացություն
- Պատասխանատվություն և նախաձեռնողականություն
- Deadline-ների պահպանման և multitasking միջավայրում աշխատելու կարողություն
- Թիմում արդյունավետ աշխատելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Մասնակցություն հետաքրքիր և բազմազան նախագծերի
- Մասնագիտական զարգացման և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն
- Ստեղծագործ և դինամիկ աշխատանքային միջավայր
Ինչպես դիմել՝
Ուղարկեք Ձեր CV-ն։
«ProReCa» ընկերությունն զբաղվում է ռեստորանային գործունեության պլանավորմամբ և զարգացմամբ։ Մեր կողմից իրականացվող գործառույթներից մեկն է նաև աշխատակազմի հավաքագրումը, ուստի կարող եք դիմել մեզ՝ ստանալու հնարավորություն ձեռք բերելու աշխատանք քաղաքի լավագույն ռեստորաններում լավագույն պայմաններով։
Մեր ծառայություններն են՝
Մարքեթինգ ,
Թվային մարքեթինգ (SMM)
PR
ՄՌԿ(HR)
Աշխատակազմի հավաքագրում և վերապատրաստում
Ռեստորանի գործունեության պլանավորում
Խոհանոցի և բար մենյուի կազմում
Բիզնեսի ստանդարտացում
Ֆինանսական ծառայություններ
Ներքին և արտաքին հաշվապահություն