Get our free app. It won't take up space on your device

Social Media Marketing (SMM)

Sovrano

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Marketing, Advertising, PR, Copywriting, Content writing, Mass media
Deadline:
8/26/2026

Նկարարություն

«Սովռանո» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Social Media Marketing (SMM) մասնագետի։

Գործառույթներ

  • Վարել սոց. ցանցերում Ընկերության էջերը, հաշիվները և խմբերը,
  • Պատասխանատու լինել կայքէջերում հրապարակվող ինֆորմացիայի թարմացման համար,
  • Կազամկերպել և իրագործել սոց. ցանցերում ներգրավող միջոցառումները, որոնք կնպաստեն էջերի ներգրավվածության և ակտիվության աճին,
  • Համապատասխան Ընկերության ռազմավարական նպատակներին հաստատման ներկայացնել սոցիալական մեդիամարքեթինգային ռազմավարության պլանը, բյուջեն և իրականացնել դրանք,
  • Վերլուծել տարբեր պրոյեկտների թիրախային լսարանը և համապատասխան միացնել գովազդներ,
  • Մշակել, խմբագրել և տեղադրել տեքստային, ֆոտո և վիդեոկոնտենտ,
  • Վերլուծել վաճառքները, առկա տեսականին, սեզոնայնությունը, տոները և վաճառքի վրա ներազդող այլ գործոններ, առաջարկել մարքեթինգային արշավներ,
  • Ստեղծել և հրապարակել կայքի ուղղվածությանը համապատասխան գրավիչ բովանդակություն՝ նպատակ ունենալով ապահովել այցելուների առավելագույն ներգրավվածություն,
  • Ստեղծել, մշակել, խմբագրել և տեղադրել տեքստային նյութեր, ֆոտոներ և վիդեոներ; դիզայների հետ համատեղ համակարգել և ստեղծել կայքերի և գովազդի դիզայնը,
  • Ստուգել հրապարակմանը ենթակա բոլոր տեքստերը և բացառել վրիպակները,
  • Կիրառել ՍՄՄ գործիքներ /բոտեր և այլն/,
  • Կառավարել Google-ի Ads-ի (Youtube -ում գովազդազյին արշավների ստեղծման և օպտիմալացման հմտություն) և Facebook Business Suite, Meta-ի միջոցով իրականացվող մարքեթինգային արշավները,
  • Վերլուծել ընթացիկ գովազդային արշավները, ներդրումների վերադարձը բարձրացնելու համար(ROI) ՝ օպտմիզացնել դրանք
  • Սահմանել KPI-ներ և KRA-ներ սոցիալական մեդիայի արշավների համար
  • Կատարելագործել ՍՄՄ հմտությունները ժամանակին և պահանջներին համահունչ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է մարքեթինգի ոլորտում,
  • Առնավազն 1 (մեկ) տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն /գրավոր և բանավոր/
  • Լսարանի թիրախավորման, մեդիա կոնտենտի ռազմավարություննեի մշակման ու ներդրման, ինչպես նաև կոնտենտի հետ աշխատելու փորձառություն
  • Facebook business suite, Google Ads, Microsoft Advertising and Google Analytics-ի խորքային իմացություն
  • SEO սկզբունքների, բանալի բառերի օգտագորման սկզբունքնեիր իմացություն
  • Փորձառություն այնպիսի սոցիալական մեդիայի պլատֆորմների հետ աշխատելու ինչպիսիք են Facebook, Instagram, LinkedIn և այլն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարում
  • Հաստիքից բխող այլ գործառույթներ:

Հավելյալ նշումներ`

Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 9։00-18։00։

Company օverview
address
Address
Ա․ Միկոյան 37/7
address
Number of employees
151-500

Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։

«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։

Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։

  • Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
  • Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
  • Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
  • Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
  • Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN

Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media