
Սննդի ներմուծման մասնագետ
ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵՔՏ ՍՊԸ
Industry:
Procurment, Import, Export
Deadline:
5/10/2025
City:
Abovyan
Employment type:
Full Time
Salary:
Monthly
starting from 400,000 ֏
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Senior
Նկարագրություն
Փնտրում ենք սննդի ներմուծման մասնագետ։
Պարտականություններ
- Համագործակցություն նոր գործընկերների հետ,
- Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում,
- Ներմուծվող հումքի գների, ժամկետների շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
- Բեռնափոխադրող ընկերությունների առաջարկների մշտական ուսումնասիրություն,
- Բեռնափոխադրման գործընթացի և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
- Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և վերահսկում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ սննդի ներմուծման ոլորտում,
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Company օverview
Եվրոբազա ընկերությունը հիմնադրվել է 2015 թ-ի հունիսի 1-ին։ Հիմնադրման նպատակն է հայաստանյան շուկան դարձնել ավելի մրցունակ՝ համատեղելով մատչելիությունը բարձր որակի հետ։ Ընկերությունն իր սպառողին է ներկայացնում աշխարհահռչակ ընկերություններից ներկրված և Եվրոպական ստանդարտներին համապատասխանող ավելի քան 25000 անուն ապրանքատեսակ՝ ներառելով մանր և խոշոր կենցաղային տեխնիկա, համակարգչային սարքավորումներ, հեծանիվներ, մարզասարքեր, կահույքի լայն տեսականի՝ ինչպես ներկրված, այնպես էլ տեղում արտադրվող։ Մենք հանդիսանում ենք մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչպիսիք են՝ Polaris, TCL և այլն։ Լինելով էքսկլյուզիվ դիստրիբյուտոր՝ մենք ներկայացնում ենք ամերիկյան Polaris ընկերության ամենագնացները և ձյունագնացները Հայաստանում։ Մշտապես հանդես գալով նորովի՝ ձեռք ենք բերել հազարավոր հավատարիմ հաճախորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, ովքեր բազմիցս համոզվել են, որ իսկապես գոյություն ունի մատչելիություն և բարձր որակ համադրությունը։ Մենք բարձր ենք գնահատում մեր սպառողների պահանջները և յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Իրականացնում ենք ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ վաճառք և ցանկության դեպքում ձեր կատարած գնումները ամենասեղմ ժամկետում կառաքենք ձեր իսկ նշած հասցեով։ Հիմնադրման օրվանից մեր ընկերությունը որդեգրել է բարձր որակ և մատչելի գին քաղաքականությունը։ Որակի և մատչելիության շրջանակներում տեղական կահույք արտադրող ընկերությունների ցանկում Եվրոբազան ևս առաջատար տեղ է զբաղեցնում և ունի իր ուրույն ձեռագիրը։ Այսօր ընկերությունն ունի ավելի քան 70 աշխատակից։ Մենք գնահատում ենք թիմային աշխատանքը, բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկումը։ Եվրոբազա, սպասարկում ենք սիրով։
See more