Սննդի անվտանգության մասնագետ
Բորիսովկա ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք սննդի անվտանգության մասնագետ
Պարտականություններ
- սննդի անվտանգության պահանջների վերահսկում
- անհրաժեշտ փաստաթղթերի վարում և թարմացում
- սննդի անվտանգության գործընթացների կազմակերպում
Պահանջներ
- կրթություն՝ բարձրագույն
- աշխատանքային փորձը պարտադիր է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը և ժամերը՝ կես դրույք, շաբաթական 3 օր
«Բորիսովկա» ՍՊԸ գործարանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան տարածաշրջանի Ծղուկ գյուղում։ «Բորիսովկա» ՍՊԸ հիմնադրվել է 2006թ-ին: 2010թ-ին կառուցվել է նոր արտադրամաս, իսկ 2012թ-ին՝ նոր պահեստային տնտեսություն, որը հագեցված է գերմանական սարքավորումներով: 2013թ-ից ձեռնարկվել է ընկերության երկրորդ արտադրական ստորաբաժանման/կորպուսի/ կառուցումը և շինարարական աշխատանքները ավարտվել են 2017 թ-ի երկրորդ կեսին: Այն հնարավորություն է տալիս արտադրական ցիկլը համապատասխանեցնել ՀԱՍԱՊ/ HACCP համակարգի պահանջներին:
Ընկերությունը շուկայում իր դիրքը ապահովում է բարձրակարգ տեխնիկայի կիրառման, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման, աշխատակիցների բարձր կարգապահության, ֆերմերների հետ ամենօրյա աշխատանքի ապահովման, հումքի որակի բարելավման, միջազգային մասնագետների հետ ուղղակի կապի շնորհիվ: