
SMM Specialist (On-Site) / SMM Մասնագետ
Travel Partner
Նկարագրություն
📍 Աշխատանքի տեսակը: Լրիվ դրույք
📍 Գտնվելու վայր: ք Երևան
Աշխատանքի նկարագրություն
Եթե ուզում եք սկսել կամ շարունակել ձեր աշխատանքը մարքեթինգի ոլորտում, աշխատել տարբեր ընկերությունների մարքեթինգային արշավների ստեղծման վրա, ձեռք բերել նոր գիտելիքներ և կարևորում եք առողջ աշխատանքային մթնոլորտը որը կնպաստի ձեր մասնագիտական և անձնային աճին ապա մենք հենց Ձեզ ենք փնտրում։
Մենք փնտրում ենք աշխատասեր, պարտաճանաչ SMM մասնագետ, ով կզարգացնի և կիրականացնի մեր թվային մարքեթինգային ռազմավարությունը, կաշխատի մեր հետ տարբեր նախագծերի վրա, կմեծացնի բրենդի ճանաչելիությունը և կներգրավի նոր հաճախորդներ։
Աշխատանքային փորձը պարտադիր ՉԷ։ Սովորելու ցանկությունը և նոր հմտություններ ձեռք բերելու պատրաստակամությունը խիստ անհրաժեշտ է։
Պարտականություններ
- Սոցիալական մեդիայի ռազմավարության մշակում և իրականացում (Facebook, Instagram, LinkedIn և այլ հարթակներ),
- Բովանդակության պլանավորում, ստեղծում և հրապարակում՝ ներառյալ տեքստեր, վիզուալներ և վիդեոներ,
- Թիրախավորված գովազդային արշավների կառավարում (Meta Ads, Google Ads),
- Օգտատերերի հետ հաղորդակցություն՝ մեկնաբանությունների և անձնական հաղորդագրությունների միջոցով,
- Անալիտիկայի մշտադիտարկում, հաշվետվությունների պատրաստում և ռազմավարության օպտիմալացում,
- Տրամադրող և կրեատիվ կոնտենտի մշակում։
Պահանջներ
- Փորձը SMM-ի կամ թվային մարքեթինգի ոլորտում կդիտվի որպես առավելություն բայց պարտադիր չէ,
- Հմտություն աշխատելու սոցիալական մեդիայի գործիքների և գովազդային հարթակների հետ,
- Գրագետ՝ բանավոր և գրավոր խոսք հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,
- Հմտություն աշխատելու վիզուալ կոնտենտի հետ (Canva, Photoshop, AI՝ ցանկալի),
- Թվային տենդենցների ըմբռնում և տվյալների վերլուծության հմտություններ,
- Թիմային աշխատանքի և բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն
Առավելություններ
- 🌍 Միջազգային աշխատանքային փորձ – հնարավորություն համագործակցելու տարբեր երկրներից գործընկերների հետ,
- 📚 Մասնագիտական աճ – ներքին և արտաքին դասընթացներ, վարպետության դասեր,
- 💡 Կարիերայի զարգացում – մասնագիտական առաջխաղացման հնարավորություններ,
- 🎉 Ընկերական թիմ և դրական միջավայր – երիտասարդ, դինամիկ թիմ, ընկերական մթնոլորտ,
- 🏝️ Աշխատանքից դուրս միջոցառումներ – թիմային միջոցառումներ, տուրեր, կորպորատիվ հանդիպումներ,
- 💻 Ժամանակակից տեխնոլոգիաներ – հարմարավետ աշխատանքային գործիքներ և հարթակներ,
- 📅 Աջակցող ղեկավարություն – բաց, աջակցող և պրոֆեսիոնալ ղեկավարում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը գրասենյակային է։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - շաբաթ՝ 10։00-19։00։
Եթե պատրաստ եք միանալ մեր թիմին , ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նկարով, ուղեկցող նամակ և առկայության դեպքում պորտֆոլիոն հայտարարության մեջ տեղադրված հասցեին։
At Travel Partner, we specialize in creating seamless travel experiences for both corporate and leisure travelers. Based in Armenia, we are dedicated to helping our clients explore the world with ease, offering expert services in airline ticketing, hotel bookings, visa assistance, and curated holiday packages.
Whether you’re a business traveler seeking efficiency or a leisure explorer looking for your next adventure, Travel Partner is here to ensure a smooth and stress-free journey. With our industry expertise, global network, and commitment to customer satisfaction, we make travel effortless, cost-effective, and truly memorable.
Let us be your trusted partner in discovering new destinations—where business meets comfort, and vacations turn into unforgettable experiences.