SMM Specialist
Ինտեր ՍՊԸ
Նկարագրություն
101 Group-ը փնտրում է ստեղծարար և արդյունքահեն SMM Specialist, ով կօգնի զարգացնել մեր բրենդների թվային ներկայությունը, ստեղծել ազդեցիկ հաղորդակցություն և սոցիալական մեդիան վերածել իրական բիզնես արդյունքի։ Եթե կարողանում ես ստրատեգիան վերածել կոնտենտի, իսկ գաղափարը՝ ազդեցիկ պատմության, ապա սպասում ենք քեզ մեր թիմում։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի ռազմավարություններ՝ բրենդի ընդհանուր մարքեթինգային նպատակներին համապատասխան։
- Կառավարել և զարգացնել բրենդի ներկայությունը Instagram, Facebook և այլ համապատասխան հարթակներում։ Ստեղծել և կառավարել Content Calendar՝ համադրելով բրենդի ռազմավարությունը, լսարանի հետաքրքրությունները և ակտուալ թրենդները։
- Մշակել կրեատիվ կոնտենտի գաղափարներ՝ Reels, Stories, posts, campaigns և storytelling ձևաչափերով։
- Սերտ համագործակցել դիզայնի, մարքեթինգի և այլ թիմերի հետ՝ բարձրորակ և միասնական բովանդակություն ստեղծելու համար։
- Հետևել սոցիալական մեդիայի հիմնական ցուցանիշներին, վերլուծել արդյունքները և առաջարկել աճի նոր հնարավորություններ։
- Պլանավորել, իրականացնել և օպտիմալացնել Paid Ads արշավները։
- Վերլուծել սոցիալական մեդիայի արշավների արդյունավետությունը և պատրաստել հստակ ու բովանդակալից հաշվետվություններ։
- Հետևել ոլորտային և թվային թրենդներին՝ լավագույն գաղափարները ադապտացնելով բրենդի հաղորդակցությանը։
- Ապահովել բրենդի tone of voice-ի, տեսողական և հաղորդակցական ոճի հետևողականությունը բոլոր հարթակներում։
Պահանջներ
- Ունես առնվազն 1 տարվա փորձ SMM ոլորտում։
- Ստեղծարար ես, նախաձեռնող և սիրում ես գաղափարները վերածել կոնկրետ արդյունքների։
- Ունես զարգացած կազմակերպչական և կոորդինացիոն հմտություններ։
- Կարողանում ես աշխատել արագ տեմպում, կառավարել մի քանի գործընթաց և պահպանել որակի բարձր նշաձողը։
- Ունես քննադատական և վերլուծական մտածելակերպ և որոշումներ կայացնելիս կարողանում ես հիմնվել տվյալների վրա։
- Տիրապետում ես Meta Business Suite, Facebook Ads Manager, TikTok Ads, Google Analytics և այլ համապատասխան գործիքների։
- Ունես ուժեղ copywriting և storytelling հմտություններ և կարողանում ես ստեղծել գրավիչ captions ու Reels գաղափարներ։
- Լավ հասկանում ես սոցիալական մեդիայի ալգորիթմները, ֆորմատներն ու ժամանակակից կոնտենտի տրամաբանությունը։
- Հայերենն ու անգլերենը գերազանց տիրապետում ես, իսկ ռուսերենի իմացությունը կլինի առավելություն։
Հավելյալ նշումներ
101 Group-ում մենք գնահատում ենք ոչ միայն այն, թե ինչ ես անում, այլև՝ ինչպես ես մտածում։ Եթե պատրաստ ես ստեղծել բովանդակություն, որը նկատվում է, հաղորդակցություն, որը հիշվում է, և արդյունք, որը չափվում է, ապա միացի՛ր 101 Group-ի թիմին։ Ուղարկիր քո CV-ն և Portfolio-ն՝ էլ․ հասցեին։