SMM / Reel making-ի դասախոս
Elbakyan Educational Complex
Էլբակյան կրթահամալիրը հրավիրում է համագործակցության
Կրթահամալիրը, ընդլայնելով իր թիմը, փնտրում է SMM դասախոս, ով պատրաստ է փոխանցել իր փորձն ու գիտելիքները և ապահովել արդիական ու պրակտիկ ուսուցում սոցիալական մեդիայի ոլորտում։
Հիմնական պարտականություններ
- Դասապրոցեսի պլանավորում և կազմակերպում
- Դասավանդում՝ հաստատված ուսումնական ծրագրին համապատասխան
- Գործնական առաջադրանքների մշակում, հանձնարարում և ստուգում
- Ուսանողների առաջընթացի մշտադիտարկում և հետադարձ կապի ապահովում
- Քննությունների կազմակերպում և անցկացում
- Մասնագիտական հմտությունների շարունակական զարգացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- SMM ոլորտի փորձ
- Ads Manager գործիքի իմացություն
- Meta Business Suite-ի իմացություն
- Reel-երի պատրաստման հմտություններ (Reel making)
- Content creation հմտություններ
- LinkedIn հարթակի իմացություն և օգտագործում
- Google Sheets-ից օգտվելու կարողություն
- Ուսանողները չեն դիտարկվում
- Տարիքային սահմանափակում՝ 21–28
Առավելություն կտրվի
- Սոցիալական մեդիայի ռազմավարությունների խորացված իմացությանը
- Արհեստական բանականության (AI) գործիքների տիրապետմանը
- Դասավանդման լրացուցիչ փորձին
- Օտար լեզուների իմացությանը
Անձնական որակներ
- Բարձր պատասխանատվության զգացում և կարգապահություն
- Զարգացած հաղորդակցման հմտություններ
- Հստակ, գրագետ և հասկանալի խոսք
- Կազմակերպչական հմտություններ
- Համբերատարություն, աշխատասիրություն և ինքնուրույնություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Ներկայանալի արտաքին տեսք
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ
- Աշխատավարձը՝ գործարքային
Եթե ցանկանում եք միանալ զարգացող կրթական միջավայրի և ձեր փորձով նպաստել նոր մասնագետների ձևավորմանը՝ ուղարկեք Ձեր CV-ն։
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուները։
Էլբակյան կրթահամալիրը ժամանակակից և նորարար կրթական հաստատություն է, որի առաքելությունն է ստեղծել զարգացող, ստեղծագործ և մրցունակ մասնագետների կրթական միջավայր։ Կրթահամալիրը համադրում է տեսական գիտելիքը և գործնական փորձը՝ առաջարկելով բարձրորակ ուսուցում տարբեր մասնագիտական ուղղություններով։
Մեզ մոտ ուսուցումն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, միջազգային մոտեցումներ և գործնական առաջադրանքներ։ Էլբակյան կրթահամալիրում կարևորում ենք անհատական մոտեցումը, ուսանողի ներուժի բացահայտումն ու մասնագիտական աճը։
📚 Մենք դասավանդում ենք՝
-
WEB ծրագրավորում
-
Python ծրագրավորում
-
Գրաֆիկ դիզայն
-
UX/UI դիզայն
-
3D մոդելավորում
-
Ինտերիեր դիզայն
-
Ռոբոտաշինություն
-
Լուսանկարչություն
-
ՍՄՄ
-
Օտար լեզուներ
-
Համակարգչային նախնական գիտելիքներ (MS Office)
Մենք մշտապես ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք պատասխանատու, մոտիվացված և զարգացման պատրաստ մասնագետների, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ կրթության ոլորտում և աշխատել աջակցող ու պրոֆեսիոնալ միջավայրում։
Միացեք մեզ և դարձեք որակյալ կրթություն ստեղծող թիմի մի մասը։
📍 Կոնտակտային տվյալներ
Հասցեներ՝
-
ք. Երևան, Րաֆֆու 19
-
ք. Երևան, Ամիրյան 4, Imperium Business Center
Հեռախոս՝ 096 88 88 44