Get our free app. It won't take up space on your device

SMM մենեջեր առցանց դպրոցում

Recoursio

Location: Remote
Salary:
Monthly starting from 150,000 ֏
Employment type: Part Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Education, Training, Instruction
Open to international applicants
For individuals with accessibility needs
Deadline:
9/4/2026

Նկարագրություն

Միջազգային առցանց դպրոցին անհրաժեշտ է ՍՄՄ մենեջեր (SMM Manager)։ Աշխատանքն ամբողջությամբ հեռավար է։

  • Աշխատավարձը՝ ամսական սկսած 150 000 դրամից + բոնուս` կես դրույքով
  • Վճարումները՝ ամիսը մեկ անգամ
  • Աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարվա, պորտֆոլիոն պարտադիր է
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5/2
  • Աշխատանքային ժամեր՝ 10։00 - 14։00 կամ 14։00 - 18։00
  • Աշխատանքի ֆորմատ՝ հեռավար

Մենք խոշոր միջազգային EdTech հարթակ ենք՝ ամբողջությամբ ավտոմատացված ենթակառուցվածքով։

Հիմնական առաջադրանքներ

  • Սոց․ ցանցային էջերի վարում — բովանդակության պլանի (Content Plan) մշակում, տեքստերի և գրաֆիկական նյութերի նախապատրաստում և հրապարակում։
  • Շփումներ հաճախորդների հետ — սոց․ ցանցային նամակագրություն, մեկնաբանություններ։
  • Վիճակագրություն և հաշվետվություններ — աշխատանքի արդյունքներով վիճակագրության վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում։

Պահանջվող հմտություններ՝

  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (գրավոր և բանավոր)
  • Մարքեթինգային/վաճառող տեքստերի ձևակերպման կարողություններ
  • Բարձր ներգրավվածություն ժամանակակից սոց․ ցանցային թրենդներին
  • Պատասխանատվության զգացում
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Համակարգչային գերազանց գրագիտություն
  • Տեսանյութերի մոնտաժման և լուսանկարների մշակման բազային գիտելիքներ

Աշխատանքային պայմաններ՝

  • Ամբողջությամբ հեռավար աշխատանք 5/2 գրաֆիկով 10։00 - 14։00 կամ 14։00 - 18։00 միջակայքում
  • Վարձատրության ֆորմատը՝ բազային + բոնուս՝ ամսական սկսած 150 000 դրամից

Ինչպե՞ս է անցնում ընտրությունը (արագ և առանց 2-ժամանոց դատարկ զրույցների).

  • Հեռախոսազանգ — մինչև 5 րոպե։
  • Տեսահարցազրույց — ընկերության ներկայացում, հաղորդակցություն հարց ու պատասխան ձևաչափով՝ մինչև 30 րոպե։

Խնդրում ենք համոզվել, որ ինքնակենսագրականում նշված է գործող հեռախոսահամար և էլեկտրոնային փոստ. մենք կփորձենք արագ զանգահարել/գրել ձեզ։

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 98 220052

Մենք 2007 թվականին Հայաստանում հիմնված միջազգային EdTech ընկերություն ենք, որը համատեղում է ինժեներական հզորությունն ու կրթական փորձառությունը: Ռեկուրսիոն զարգանում է՝ որպես միասնական համակարգ, որտեղ նախագծվում են բարձր ծանրաբեռնվածությամբ կրթական հարթակներ և կիրառվում դրանք սեփական առցանց դպրոցներում:

Մենք ամեն օր օգնում ենք հազարավոր մարդկանց ձեռք բերել արդիական գիտելիքներ ու հմտություններ: Նախագծի թիմն աշխատում է հեռավար՝ աշխարհի տարբեր կետերից՝ ստեղծելով հզոր տեխնոլոգիական լուծումներ թվային կրթության համար։

See more
Benefits
Flexible working schedule
Flexible working schedule
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume


Spread the word! Share this job on social media