SMM մասնագետ/Reel Maker
ATENK LLC
Նկարագրություն
Աթենք ընկերությունը փնտրում է փորձառու, ստեղծագործ, գրագետ SMM մասնագետի, ով կկարողանա համատեղել թվային մարքեթինգի գիտելիքները՝ պրոֆեսիոնալ վիզուալ կոնտենտ ստեղծելու հմտությունների հետ։ Էներգիա, դրայվ, ճկունություն, նոր գաղափարներ՝ սա այն է, ինչ մեզ անհաժեշտ է:
Պարտականություններ
- Մշակել սոցիալական մեդիայի ամսական կոնտենտ պլան և թվային մարքեթինգի երկարաժամկետ ռազմավարություն։
- Լիարժեք վերահսկել Facebook, Instagram, LinkedIn և YouTube հարթակները։
- Սահմանել և վերլուծել SMM-ի առանցքային ցուցանիշները (Reach, Engagement Rate, CTR, Conversion)՝ հաշվետվություններ ներկայացնելով արդյունավետության մասին։
- Պատրաստել գրագետ տեքստեր և բարձրորակ վիդեոհոլովակներ։
- Կառավարել գովազդային հաշիվները Meta Ads Manager-ի միջոցով՝ ապահովելով գովազդային բյուջեի արդյունավետ ծախսը։
- Մշտապես հետևել միջազգային թրենդներին և առաջինը կիրառել դրանք մսամթերքի շուկայում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտներում:
- Առնվազն 2 տարվա փորձ reel making-ի և մոբիլոգրաֆիայի ոլորտում։
- Նկարահանման տեխնիկայի (լույսեր, սոֆթբոքսեր, միկրոֆոններ) հետ աշխատելու հմտություն։
- Տարբեր հարթակների ալգորիթմների հետ աշխատանքային փորձառություն:
- CapCut, VN, Canva, Photoshop, Illustrator գործիքների իմացություն։ AI գործիքների տիրապետում։
- Հայերենի գերազանց (գրավոր և բանավոր), անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
- Տեսախցիկի հետ աշխատելու անկաշկանդություն:
- Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
- Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
- Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
- Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
- Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է: - Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
- ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
- Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1500 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս: