Get our free app. It won't take up space on your device

SMM մասնագետ / Կոնտենտ մեյքեր (Content Creator)

Landshaft

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 200,000-300,000 ֏
Employment type: Full Time, Part Time, Flexible
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR, Copywriting, Content writing, Mass media
Open to international applicants
Students will also be considered
Deadline:
11/18/2026

Նկարագրություն

Մենք ընդլայնվում ենք և մեր թիմ ենք հրավիրում ստեղծագործ, ակտիվ և թրենդներին հետևող SMM մասնագետի / Content Creator-ի

Պարտականություններ

  • ​Ընկերության սոցիալական էջերի (Facebook, Instagram, TikTok) վարում, առաջխաղացում և մարքեթինգային ռազմավարության իրականացում
  • Վիդեոկոնտենտի (Reels, TikTok, Shorts) հայեցակարգերի մշակում, տեղում նկարահանում, մոնտաժ և հրապարակում
  • Վիդեոներում/կոնտենտում ընկերության ապրանքատեսականու (Լանդշաֆտային դիզայն, կանաչապատում, գործիքներ, սերմեր) և ծառայությունների պրոֆեսիոնալ ու հետաքրքիր ներկայացում
  • Կոնտենտ-պլանի կազմում, տեքստերի (caption-ների) գրագետ կազմում
  • Թիրախավորված գովազդի (Meta Ads / Targeting) կարգավորում և արդյունքների վերլուծություն
  • ​Հետևորդների հետ առաջնային հաղորդակցություն (նամակների և մեկնաբանությունների պատասխաններ)

Պահանջներ

  • ​SMM-ի և Digital մարքեթինգի հիմնարար գիտելիքներ
  • Տեսախցիկի առջև ազատ, վստահ և գրագետ խոսելու ունակություն (կադրում լինելու պատրաստակամություն)
  • Սմարթֆոնով/տեսախցիկով որակյալ նկարահանումների և վիդեոմոնտաժի հմտություններ (CapCut, InShot, Premiere Pro կամ այլ)
  • Սոցիալական ցանցերի թրենդների, ալգորիթմների և ֆորմատների գերազանց իմացություն
  • Ստեղծագործական մտածողություն, նախաձեռնողականություն և պատասխանատվություն

Հավելյալ նշումներ

  • Հետաքրքիր, վիզուալ ու գեղեցիկ ոլորտում աշխատելու և ստեղծագործելու լայն հնարավորություն
  • Մասնագիտական աճի և ինքնադրսևորման հնարավորություն
  • Ջերմ և պրոֆեսիոնալ թիմ
  • Աշխատանքային գրաֆիկ․
    Երկուշաբթի-Ուրբաթ 09։00-18։00 (կարող է դիտարկվել նաև հիբրիդ՝ հեռավար տարբերակ)
  • Աշխատավարձը՝ մրցունակ, քննարկվում է հարցազրույցի ընթացքում (ըստ թեկնածուի փորձի, հմտությունների և աշխատանքային գրաֆիկի )
Company օverview
address
Address
Եղիշե Չարենցի փողոց 9
address
Number of employees
1-15
Phone
Phone
010555048

Լանդշաֆտ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: Ընկերությունը 20 տարի շարունակ մատուցում է այգեշինական համալիր ծառայություններ՝ կանաչապատում, ոռոգում, լանդշաֆտային դիզայն և հովացման համակարգերի տեղադրում:

Չարենցի 9 հասցեում գտնվող վաճառասրահում ներկայացված է այգեգործական գործիքների մեծ տեսականի համաշխարհային ապրանքանիշերից՝ գերմանական Gardena և Wolf Garten, ֆիննական Fiskars, լեհական Bradas և բրիտանական Hozelock: Ոռոգման համար անհրաժեշտ դետալներ ամերիկյան առաջատար Rain Bird և հունական Palaplast ապրանքանիշերից: Բարձր ճնշմամբ լվացող սարքեր ամերիկյան Black and Decker-ից, գազով և ածուխով BBQ-ներ ամերիկյան Char Broil-ից, ծաղկամաններ Prosperplast-ից, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ, այգու ճոճեր, սերմեր։

Լանդշաֆտը այգեգործների սիրելի հանգրվանն է տարվա բոլոր եղանակներին, և կախարդական հեքիաթը տոնական օրերին։ Ամանորին սրահը ձևափոխվում է Christmas Shop-ի և ներկայացվում են լեհական Clarex, բելգիական Van Der Gucht և հոլանդական Royal Christmas ապրանքանիշերի տոնածառերի, հոլանդական Kaemingk և նիդեռլանդական Vetur ապրանքանիշերի խաղալիքների, ամանորյա զարդարաքների չկրկնվող և հեքիաթային տեսականի։

Լանդշաֆտ՝ այգեշինության առաջատարը։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media