
SMM մասնագետ և կոնտենտ մենեջեր
«Վարդանանց» ՆԲԿ
Նկարագրություն
Պարտականություններ
- Մշակել ընդհանուր ռազմավարություն՝ սոցիալական ցանցերում Կազմակերպության ներկայացվածության և ակտիվության ապահովման համար,
- Ուսումնասիրել կազմակերպության էջերը, ներկայացնել առաջարկներ դրանց ոճային և կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար,
- Մշակել կոնտենտ սոցիալական մեդիայի հրապարակումների համար,
- Իրականացնել ընկերության գործընկերների և հաճախորդների առցանց հարթակների ուսումնասիրություն և մոնիթորինգ,
- Պլանավորել և իրականացնել գովազդային արշավներ,
- Վարել և զարգացնել ընկերության սոցիալական օգտահաշիվները (Facebook, Instagram, Twitter, YouTube, Pinterest),
- Պարբերաբար պատրաստել իրականացված աշխատանքի և դրա արդյունքների մասին հաշվետվություններ,
Պահանջներ
- Սոցիալական էջերի վարման փորձառություն, սոցիալական մեդիայի գործիքների իմացություն,
- Գովազդի ճիշտ թիրախավորման գործիքների իմացություն,
- Դիզայների հետ աշխատելու ունակություն, ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն (photoshop, illustrator),
- Տարբեր նախագծերի վրա միաժամանակյա աշխատելու հմտություն,
- Հայերեն լեզվի գերազանց , ռուսերեն ու անգլերեն լեզուների գրավոր և բանավոր լավ իմացություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Ճշտապահություն, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
- Գրագետ հաղորդակցվելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Բժշկության և բժշկական ապահովագրության ոլորտի գիտելիքները կդիտվեն որպես առավելություն,
- Սովորելու և զարգանալու ցանկություն,
- Հայերենի և առնվազն 1 օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն) գերազանց իմացություն:
Հավելյալ նշումներ
Վարձատրություն և աշխատանքային պայմաններ
• Աշխատավարձը՝ կախված թեկնածուի մասնագիտական ունակություններից՝ սկսած 250․000 ՀՀ դրամ (համախառն)
• Լրիվ դրույք
• Լանչ
• Բժշկական ապահովագրություն
• 5-օրյա աշխատանքային շաբաթ՝ շաբաթական 40 աշխատանքային ժամ տևողությամբ
• Հասցե՝ Վարդանանց 18/1
Դիմելու համար լրացրեք կից ձևը, հաստիք դաշտում նշելով «SMM մասնագետ և Կոնտենտ մենեջեր »։
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։