SMM մասնագետ
Alour
Նկարագրություն
Մեր թիմին անհրաժեշտ է ստեղծագործ, նախաձեռնող և փորձառու SMM մասնագետ, ով կկարողանա արդյունավետ կառավարել սոցիալական էջերը, ստեղծել հետաքրքիր բովանդակություն և նպաստել բրենդի զարգացմանն ու ճանաչելիության բարձրացմանը։
Պարտականություններ
-
Instagram, Facebook և այլ սոցիալական հարթակների կառավարում։
-
Կոնտենտի պլանավորում և ամսական հրապարակումների գրաֆիկի կազմում։
-
Ֆոտոների և վիդեոների ինքնուրույն նկարահանում։
-
Reels-երի, Stories-երի և այլ վիդեո կոնտենտի պատրաստում ու մոնտաժ։
-
Ապրանքների, թիմի, աշխատանքային գործընթացների և ընկերության գործունեության լուսաբանում։
-
Կրեատիվ գաղափարների մշակում և նոր կոնտենտային լուծումների առաջարկ։
-
Հրապարակումների տեքստերի կազմում, էջերի ակտիվության պահպանում։
-
Սոցիալական էջերի աճի, դիտումների և ներգրավվածության վերլուծություն։
-
Թրենդների հետևում և դրանց կիրառումը ընկերության կոնտենտում։
Պահանջներ
-
SMM ոլորտում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ։
-
Ֆոտո և վիդեո նկարահանման հմտություններ։
-
Վիդեո մոնտաժի ծրագրերի իմացություն (CapCut, Premiere Pro և այլն)։
-
Canva կամ Photoshop ծրագրերի իմացություն։
-
Սոցիալական ցանցերի ալգորիթմների և թրենդների իմացություն։
-
Ստեղծագործ մտածելակերպ, նախաձեռնողականություն և պատասխանատվություն։
-
Ինքնուրույն աշխատելու և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն։
-
Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
-
Աշխատանքային օրեր՝ շաբաթական 6 օր։
-
Հանգստյան օր՝ կիրակի։
-
Աշխատանքային ժամեր՝ 09:00–16:00։
Մենք մասնագիտացած ենք բնական թթխմորով պատրաստված պրեմիում դասի հացերի արտադրության մեջ։ Օգտագործելով բարձրորակ հումք և ավանդական հացթխման տեխնոլոգիաներ՝ ստեղծում ենք բնական, համեղ և որակյալ հաց, որն առանձնանում է իր հարուստ համով, բույրով և թարմությամբ։ Մեր առաջնահերթությունը որակն է, բնականությունը և յուրաքանչյուր հաճախորդի վստահությունը։ Մենք հավատում ենք, որ իսկապես լավ հացը պետք է պատրաստվի սիրով, հոգատարությամբ և ամենաբարձր չափանիշներին համապատասխան։