SMM մասնագետ
Eco Motors Group
Նկարագրություն
Էկո Մոթորս ընկերությունը փնտրում է ստեղծագործ, ակտիվ, սոցիալական մեդիայում փորձառու SMM մասնագետ, ով կկառավարի ընկերության սոցիալական ցանցերը, կստեղծի հետաքրքիր և արդյունավետ բովանդակություն և կնպաստի բրենդի ճանաչելիության և ներգրավվածության աճին:
Պարտականություններ
- Սոցիալական ցանցերի ռազմավարության մշակում (բրենդի նպատակների սահմանում, մրցակիցների վերլուծություն, թիրախային լսարանի ուսումնասիրություն)
- Կոնտենտ պլանավորում (ամսական կոնտենտ պլանի կազմում, ռիլերի սթորիների, փոստերի գաղափարների մշակում, կոնտենտի հրապարակումների ժամանակացույցի կառավարում)
- Սոցիալական Էջերի կառավարում (Facebook, Instagram, Tiktok, Linkedin անհրաժեշտության դեպքում)
- Գովազդային արշավների համակարգում
- Նկարահանումների կազմակերպում
- հաղորդագրությունների կառավարում (պատասխանել նաև մեկնաբանություններին)
- Թրենդների մշտադիտարկում (հետևել նոր թրենդներին, առաջարկել նոր ֆորմատներ և գաղափարներ)
- Վերլուծություն և հաշվետվություններ (Reach, engagement, views, follower growth, leads)
Պահանջներ
- Սոցիալական մեդիա հարթակների լավ իմացություն
- Smm կամ թվային մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձ
- ստեղծագործ մտածողություն և կոնտենտ ստեղծելու հմտություն
- հայերենի գերազանց իմաքցություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր`
- երկ.-ուրբ. ժամը՝ 11:00 -19:00
- շաբաթ- 12:00-16:00
Ecomotors ընկերությունը զբաղվում է էլեկտրական մեքենաների ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունն առաջարկում է առկա և պատվերով էլեկտրական մեքենաների լայն տեսականի:
Էլեկտրոմոբիլները կարող եք ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ու լիզինգով:
Ecomotors ընկերություն՝
1.Վստահելի գործընկեր
2. Մասնաճյուղերի ձևավորվող ցանց Հայաստանում
3․Լավագույն պայմաններ
4․Մեքենաների ներմուծում ամենակարճ ժամանակահատվածում
5. Հինգ տարի երաշխիքային սպասարկում կամ 150.000 կմ