SMM մասնագետ
Stellar Group LLC
Նկարագրություն
"Stellar Hotels" հյուրանոցային ցանցը փնտրում է SMM մասնագետ, ով կզարգացնի կազմակերպության սոցիալական մեդիա հարթակները և կթիրախավորի նպատակային լսարանին՝ բարձրացնելով բրենդի ճանաչելիությունը և ներգրավվածությունը։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի կոնտենտ ռազմավարություն (Facebook, Instagram, LinkedIn և այլն)
- Ստեղծել ամսական և եռամսյակային կոնտենտ պլաններ՝ հիմնված թիրախային լսարանի հետաքրքրությունների և բիզնես նպատակների վրա
- Գրել գրավիչ տեքստեր, սցենարներ և հրապարակումներ՝ համապատասխան կազմակերպության ռազմավարությանը
- Ստեղծել բարձրորակ վիզուալ բովանդակություն (պատկերներ, ինֆոգրաֆիկա, reels, վիդեոներ և այլն)
- Մասնակցել մարքեթինգի բաժնի կողմից իրականացվող գովազդային արշավներին և ընդգծել ծառայությունների մրցակցային առավելությունները
- Վերլուծել կատարողական ցուցանիշները (engagement, reach, conversion) և օպտիմալացնել կոնտենտը տվյալների հիման վրա
- Մասնակցել նկարահանումների կազմակերպման և իրականացման գործընթացին
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ SMM և կոնտենտ մարքեթինգի ոլորտում, հյուրանոցային կամ սպասարկման ոլորտի փորձը խիստ ցանկալի է
- Գովազդային գործիքների տիրապետում՝ Facebook Ads, Google Ads
- Վիզուալ բովանդակության ստեղծման գործիքների իմացություն (Photoshop, Illustrator, Canva, CapCut)
- Սոցիալական մեդիայի ալգորիթմների և աշխատանքի սկզբունքների լավ իմացություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն՝ ստեղծագործական և համոզիչ տեքստեր գրելու հմտությամբ
- Ստեղծագործական մտածողություն և նորարար մոտեցում
Հավելյալ նշումներ
Աշխատանքը լրիվ դրույք՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00
Խնդրում ենք հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուներին իրենց ինքնակենսագրականի (CV) հետ կցել նաև իրականացված նախագծերի օրինակներ (Portfolio):
Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր: