
SMM մասնագետ
TML CONSULTING LLC
Պարտականություններ
- Մշակել և իրագործել սոցիալական մեդիա ռազմավարություններ՝ ըստ բրենդի ընդհանուր մարքեթինգային նպատակների,
- Կառավարել բրենդի էջերը Facebook, Instagram և այլ համապատասխան հարթակներում,
- Ստեղծել բովանդակության պլան (content calendar)՝ ելնելով թրենդներից և ռազմավարությունից,
- Համագործակցել դիզայներների, մարքեթինգի և այլ թիմերի հետ՝ կրեատիվ բովանդակության ստեղծման համար,
- Մոնիտորինգ և վերլուծություն իրականացնել՝ օգտատերերի ներգրավվածության, հասանելիության և այլ կարևոր ցուցանիշների վերաբերյալ,
- Թիրախավորված գովազդների (paid ads) պլանավորում, ստեղծում և վերլուծություն,
- Սոցիալական մեդիա արշավների արդյունավետության գնահատում և հաշվետվությունների պատրաստում,
- Բրենդի ձայնի պահպանում բոլոր հրապարակումներում։
Պահանջներ
- 1+ տարվա փորձ SMM ոլորտում,
- Թիմային աշխատանքի բարձր ունակություն և նախաձեռնողականություն,
- Բարձր կոորդինացիոն հմտություններ,
- Քննադատական և վերլուծական մտածելակերպ,
- Համապատասխան հարթակների (Facebook Ads Manager, Meta Business Suite, TikTok Ads, Google Analytics և այլն) իմացություն,
- Բովանդակություն ստեղծելու հմտություններ (caption writing, reels ideas, storytelling),
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (ռուսերենը՝ ցանկալի)։
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման , նոր նախագծերի մշակման և իրագործման, ֆրանչայզ մոդելների ստեղծման և ձեռք բերման գծով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն, ուղեկցում ենք տնտեսական գործունեության բոլոր փուլերում: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում: