
ՍՄՄ մասնագետ
Վաղարշ և որդիներ Կոնցեռն ՍՊԸ
Նկարագրություն
«Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և բանիմաց ՍՄՄ մասնագետի՝ մարքեոլոգի հետ ամենատարբեր նախագծերն իրագործելու և սոցիալական մեդիայի գրագետ մարքեթինգն իրականություն դարձնելու համար։
Պարտականություններ
- Մշակելու է կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն(ներ),
- Մշակելու է ամենամսյա կոնտենտ պլան(ներ),
- Կառավարելու է գովազդային հաշիվներն ու թիրախավորում է կատարելու,
- Մշակված կոնտենտ պլանի համաձայն՝ կատարելու է գրառումների հրապարակում,
- Ապահովելու է հետադարձ կապը մեկնաբանություններում և հաղորդագրություններում,
- Ներգրավվելու է գրավիչ և ստեղծարար վիզուալ կոնտենտների գաղափարների մշակմանը։
Պահանջներ
- Փորձ ՍՄՄ ոլորտում (առնավազն 1-3 տարի),
- Թիմի հետ աշխատելու և անհրաժեշտ արդյունքը թիմի հետ ստանալու հմտություն,
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Սոցիալական մեդիա հարթակների և դրանց գործիքների գերազանց իմացություն /Facebook,Instagram,Tiktok, Google Ads, Google Analytics և Facebook բիզնես /գերազանց իմացություն,
- Adobe Photoshop, Adobe Illustrator,
- ՍՄՄ ռազմավարություն և կոնտենտ պլան ստեղծելու ունակություն,
- Գրագետ թիրախավորում կատարելու հմտություն,
- Կատարված աշխատանքը վերլուծելու, եզրակացություններ կատարելու և դրանց հիման վրա հաշվետվություն կազմելու փորձ։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ,
- Անընդհատ զարգանալու, նոր ոլորտներում փորձառություն ունենալու հնարավորություն,
- Կարիերան և կրթությունը զարգացնելու հնարավորություն,
- Մեծագույն պատմության՝ «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի մասը դառնալու հնարավորություն։
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: