
SMM մասնագետ
Bacon Product LLC
Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում SMM մասնագետի՝ միանալու մեր մարքեթինգի պրոֆեսիոնալ թիմին:
Պարտականություններ
- Ապահովել բրենդի պատշաճ ներկայացվածությունը, ակտիվությունը և առաջխաղացումը սոց․հարթակներում(Facebook, Instagram, Linkedin, Tiktok, Youtube)
- Ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել որակյալ կոնտենտ (Facebook, Instagram, Linkedin, Youtube, TikTok հարթակներում։
- Ստեղծել գրագետ և վաճառող տեքստեր ընկերության սոց․հարթակների համար
- Սոցիալական ցանցերում պատասխանել ընկերության արտադրանքի կամ ծառայությունների վերաբերյալ հաճախորդների հաղորդագրություններին
- Սոց հարթակներում ստեղծել story-ներ
- Գրաֆիկ դիզայների համար կազմել գրագետ տեխնիկական առաջադրանքներ
- Խմբագրել և սրբագրել տեքստերը, որոնք ստացվել են ընկերության տարբեր ենթաբաժինների կողմից
- Անընդհատ ուսումնասիրել մասնագիտական գործիքակազմը և կիրառել նորարարական մոտեցումներ
- Ուսումնասիրել սոցիալական հարթակներում ունեցած արդյունքներն ու գնահատել արդյունավետությունը
- Ուսումնասիրել և վերլուծել մրցակիցների գործունեությունը սոցիալական հարթակները
- Ակտիվ համագործակցել Մարքեթինգի թիմ ղեկավարի և գործընկերների հետ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ լեզուների, մարքեթինգի, լրագրության կամ այլ հարակից ոլորտներում
- Հայերեն, Անգլերեն և Ռուսերեն լեզուների գերազանց գրավոր իմացություն
- Գրելու, խմբագրելու և սրբագրելու գերազանց հմտություններ
- SMM գործիքակազմի հետ աշխատանքային փորձի առկայություն
- Google Drive-ի իմացություն
- Ստեղծագործական մտածողության հմտություններ
- Հայեցակարգային մտածողություն
- Դետալների նկատմամբ ուշադրության կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: