
ՍՄՄ մասնագետ
Semur & Co
Նկարագրություն
«Սեմուր ընդ Կո» ՍՊԸ փնտրում է ստեղծագործ և վերլուծողական միտք ունեցող, պատասխանատու, հայերենի գերազանց իմացությամբ ՍՄՄ մասնագետի։
Պարտականություններ
- Մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ SMM ռազմավարություն,
- Մշակել ամենամսյա կոնտենտ պլաններ,
- Ստեղծել գրավիչ և ստեղծարար վիզուալ կոնտենտներ, մշակել տեքստային բովանդակությունը,
- Կատարել հրապարակումներ սոցիալական կայքերում, պատրաստել Reels, Story նյութեր։
- Կառավարել ու թիրախավորել գովազդային հաշիվներն, ամենօրյա օպտիմիզացիաներ,
- Մշակված կոնտենտ պլանի համաձայն՝ կատարել գրառումների հրապարակում,
- Ապահովել հետադարձ կապը մեկնաբանություններում և հաղորդագրություններում,
- Վերլուծել տվյալները ու կազմել հաշվետվություններ։
Պահանջներ
- Սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- SMM ռազմավարություն և կոնտենտ պլան ստեղծելու ունակություն,
- Գովազդային հաշիվների հետ աշխատելու փորձ,
- Գրագետ թիրախավորում կատարելու հմտություն,
- Կատարված աշխատանքը վերլուծելու, եզրակացություններ կատարելու և դրանց հիման վրա հաշվետվություն կազմելու փորձ,
- Գերազանց գրավոր ներկայացման, հաղորդակցման և խորհրդատվության հմտություններ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
Հավելյալ նշումներ
Երկուշաբթի- ուրբաթ՝ 9։00-17։00, շաբաթ՝ 9։00-14։00։
️Տեղափոխումն Երևանից իրականացվում է ծառայողական ավտոբուսով:
«Սեմուր ընդ Կո» ընկերությունն այսօր Հայաստանի շինանյութերի արտադրության արդյունաբերության ոլորտի ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2003 թվականին: «Սեմուր ընդ Կո» ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը արտադրվող ու ներկրվող ապրանքատեսականու որակն է: «Սեմուր ընդ Կո» ընկերությունը առանձնանում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ համախմբված, հմուտ աշխատակազմ է ձևավորվել: Մեր ընկերության հիմնական նպատակներն են՝ • ապահովել տեղական շուկան որակյալ և մրցունակ արտադրանքով • շինարարական ծառայությունների բարձրակարգ մատուցումը • վաճառքի ու սպասարկման կենտրոնների հասանելությունը • ժամանակի ու հավելյալ ռեսուրսների խնայումը «Սեմուր ընդ Կո» ընկերության կարգախոսն է՝ «Հուսալի և ամուր տանիք ապագա սերունդներին»: