SMM մասնագետ
"Գիգա Ֆարմ" ՍՊԸ
Նկարագրություն
«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում SMM մասնագետի, ով պատասխանատու է լինելու ընկերության սոցիալական մեդիայի հարթակների ռազմավարության իրականացման համար։
Պարտականություններ
- ընկերության սոցիալական մեդիայի հարթակների վարում
- նյութերի հրապարակում
- գովազդային նյութերի պատրաստում
- ընկերության կայքի ոճային մշակում
- Թարգեթավորված գովազդի մշակում, կառավարում
- Մշակել կոնտենտ սոցիալական մեդիա հրապարակումների համար
Պահանջներ
- գրաֆիկական ծրագրերով աշխատանք
- վեկտորային գրաֆիկայով աշխատանքային փորձը ցանկալի է
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Սոցիալական մեդիայի կառավարման գործիքների իմացություն
- Խնդիրների լուծման կարողություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է
- Համակարգչային լրացուցիչ ծրագրերի իմացությունը (Photoshop, Corel Draw, AfterEffects…) կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Հարցազրույցի մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե` պարտադիր լուսանկարով, նշված Էլ. հասցեին:
«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.-ին և շուրջ 10 տարի հաջողությամբ զբաղվում է դեղորայքի, դեղագործական պարագաների, սննդային հավելումների, տնտեսական ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ:
Ավելի քան 5 տարի ընկերությունը իր արտադրանքը արտահանում է Ռուսաստանի Դաշնություն, Ղրղզստանի Հանրապետություն։
Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում աշխարհագրությունը մեծացնելու, նոր ապրանքատեսակների համալրման, կատարելագործման՝ նոր ժամանակներին համահունչ և մարդկանց ապրելակերպը դյուրացնելու, տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին նպաստելու միտումով։
Ընկերությունը համագործակցում է աշխարհահռչակ հումք արտադրող միջազգային ընկերությունների հետ, որոնք հստակ ապահովում են ապրանքատեսակների վերջնական բարձր որակը։ Համագործակցության աշխարհագրությունը հումքերի, փաթեթանյութերի, լաբորատորիաների, արտադրատարածքների և այլ գործընկերների մասով բավականին մեծ է․ ՀՀ, ՌԴ, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Անգլիա և այլն։
Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է շարունակական կրթություն և որակավորում ստացող բարձրակարգ դեղագետներից, լոգիստիկայի մասնագետներից, վաճառքի մենեջերներից և ղեկավար անձնակազմից: