
SMM մասնագետ
Zigzag
Մենք փնտրում ենք հմուտ SMM մասնագետի, ով կկառավարի բոլոր սոցիալական մեդիա հարթակները և կաշխատի ինֆլյուենսերների հետ՝ բարձրացնելու համար բրենդի առցանց տեսանելիությունը և օգտատերերի ներգրավվածությունը։ Նախընտրելի թեկնածուն պատասխանատու է լինելու տարաբնույթ սոցիալական մեդիա հարթակներում (Facebook, Twitter, Instagram, LinkedIn, YouTube) բովանդակության ստեղծման, կառավարման և մատակարարման համար։
Պարտականություններ
• Մշակել և իրականացնել SMM ռազմավարություն՝ բրենդի ճանաչելիության, ներգրավվածության, կոնվերսիաների աճի նպատակով,
• Կառավարել բոլոր սոցիալական մեդիա հարթակները, ներառյալ՝ բովանդակության ստեղծում և հրապարակում, իրականացնել հաղորդագրությունների և մեկնաբանությունների մշտադիտարկում և արձագանքում, վերլուծել կատարողականության չափորոշիչները,
• Համագործակցել կոնտենտի թիմի հետ՝ ստեղծելու համար ազդեցիկ սոցիալական մեդիա բովանդակություն, որը համահունչ է մեր բրենդի հաղորդակցական մշակույթին և արժեքներին,
• Ուսումնասիրել և կառուցել հարաբերություններ սոցիալական մեդիա ինֆլյուենսերների հետ, զարգացնել կոլաբորացիաներ, համակարգել ինֆլյուենսեր մարքեթինգ արշավները,
• Վերլուծել սոց.մեդիա արշավների արդյունքները (engagement rates, reach, impressions, and conversions), կազմել հաշվետվություններ` մարքեթինգային ռազմավարությունների արդյունավետությունը որոշելու նպատակով:
• Հետևել ոլորտի արդիական միտումներին և լավագույն փորձին, հանդես գալ առաջարկություններով՝ ուղղված SMM ռազմավարության օպտիմալացմանը։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում,
• 2 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում` օգտատերերի ներգրավման և տեխնիկական կարգավորումների ուղղվածությամբ,
• Թվային մարքեթինգային հաջողված արշավների (search, social, email, display marketing) մշակման և իրականացման փորձառություն,
• Սոցիալական մեդիայի վերլուծական գործիքակազմի հետ աշխատելու իմացություն, տվյալների հիման վրա որոշումների կայացում։