
ՍՄՄ մասնագետ
GAVA GROUP LLC
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում ՍՄՄ մասնագետի (աշխատանքը գրասենյակում) ։
Պարտականություններ
- Վարել ընկերության էջը՝ սոցիալական ցանցերում կատարել նոր գրառումներ, story-ներ, թարմացումներ՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ և հետևելով այդ պահի թրենդներին
- Մարքեթինգային ռազմավարության մշակում՝ կազմակերպության խնդիրներին և նպատակներին համապատասխան
- Ուսումնասիրել ներմուծվող ապրանքատեսականու առանձնահատկությունները՝ դրանց առաջխաղացումն ապահովելու նպատակով
- Համագործակցություն տարբեր գովազդային և մարքեթինգային ընկերությունների հետ
- Կայքերի և СRM համակարգերի հետ աշխատանք
- Սոց․ հարթակների կարգավորում, կառավարում (Instagram, Facebook, Tiktok, Youtube և այլն)
- Գովազդային արշավների իրականացում
- Հրապարակումների համար գեղեցիկ և կրեատիվ վիզուալների ստեղծում
- Պարբերաբար պատրաստել իրականացված աշխատանքի և դրա արդյունքների մասին հաշվետվություններ և ներկայացնել օպտիմիզացման առաջարկներ
- Story-ների և Reels-երի նկարահանում
- Google հարթակում banner գովազդների տեղադրում, PPC գովազդ
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է առնվազն 2 տարի
- SMM կրթությունը պարտադիր
- Մարքեթինգի կրթությունը պարտադիր
- Աշխատասիրություն, նպատակասալացություն, նախաձեռնողականություն
- Կրեատիվ, բաց մտածողություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Հաստիքից բխող համակարգչի և սմարթֆոնի ծրագրերին տիրապետում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ 6 օրյա
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV (Ինքնակենսագրականը) նշված էլ․ հասցեին։
GAVA GROUP "ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։
Մեր ընկերության հիմնական նպատակն է շուկա ներմուծել միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանք:
Գավան միևնույն ժամանակ հանդես է գալիս ամենացածր արժեքներով ՀՀ․ -ում և հասանելի է բոլորին։ Իսկ առաքման ծառայության բարձր մակարդակն ավելի է հեշտացնում հաճախորդների հոգսը։