
ՍՄՄ մասնագետ
Penotex LLC
Նկարագրություն
Սոցիալական և մեդիա հարթակների վարում
Պարտականություններ
- ուսումնասիրել կազմակերպության էջերը, ներկայացնել առաջարկներ դրանց ոճային և կառուցվածքային փոփոխությունների կատարելու համար, հաշվի առնելով ոլորտայնությունը
- մշակել ընդհանուր ռազմավարություն կազմակերպության՝ սոցիալական ցանցերում ներկայացվածության և ակտիվության ապահովման համար,
- ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել ամենօրյա բովանդակությունը՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը,
- Տեղադրել գովազդային նյութերը սոցիալական ցանցերում և հետևել ընթացքին
- Ընկերության ապրանքային նշաններով արտադրանքի վերաբերյալ իրազեկող նյութերի պատրաստում
- Ձեռնարկել միջոցառումներ սոցիալական հարթակներում առաջխաղացում ապահովելու համար
- Տեղեկացված լինել ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին,
- Պատասխանել սոցիալական հարթակներում ընկերությանն ուղղված հարցերին և անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպության ծառայությունները էլ․ փոստով կամ նամակագրությամբ
Պահանջներ
- Սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն, կայքի օպտիմիզացիա և առաջխաղացում
- Facebook, Twitter, Instagram, Youtube, Google + լավ իմացություն
- Հայերեն, ռուսերեն, գրագետ խոսք
- Հաղորդակցման հմտություն
- ճշտապահություն և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
- սոցիալական ցանցերում և մեդիայում վիճակագրությունների վերլուծության մեթոդների իմացություն
- Պորտֆոլիոյի առարկություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
աշխատանքային 6 օրյա շաբաթ,
երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00, շաբաթ օր՝ հերթափոխային։
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։