
SMM / Մարքեթոլոգ
Վաղարշ և որդիներ Կոնցեռն ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությանը շտապ անհրաժեշտ է բարձր որակավորում ունեցող SMM մասնագետ, բարձր աշխատավարձը երաշխավորվում է
Պարտականություններ
- Մասնակցել Ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակմանը,
- Վարել Ընկերության սոցիալական մեդիայի հարթակներն ամենօրյա կտրվածքով՝ համապատասխան տվյալ հարթակների տեխնիկական պահանջների,
- Մշակել և իրականացնել առցանց արշավներ, մրցույթներ, միջոցառումներ և այլն,
- Մշակել կոնտենտ սոցիալական մեդիայի հրապարակումների համար,
- Իրականացնել Ընկերության գործընկերների և հաճախորդների առցանց հարթակների ուսումնասիրություն, մոնիթորինգ և այլն,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում,
- Աշխատանքային փորձ տվյալ և/կամ հարակից ոլորտում (նվազագույնը մեկ տարի),
- Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
- Համակարգչային գրագիտություն,
- Սոցիալական մեդիայի գործիքների իմացություն
- Կրեատիվ մտածելակերպ
Հավելյալ նշումներ
Ինքնակենսագրականները ուղարկել նկարով:
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: