SMM Intern
Free Style Group
Նկարագրություն
Միացի՛ր մեր թիմին և սկսիր քո մասնագիտական ճանապարհը թվային մարքեթինգի աշխարհում։
Եթե հետաքրքրված ես սոցիալական մեդիայով, սիրում ես ստեղծագործել, հետևում ես թվային թրենդներին և ցանկանում ես զարգանալ SMM ոլորտում, ապա այս հնարավորությունը քեզ համար է։
Հիմնական պարտականությունները
-
Մասնակցել ընկերության սոցիալական մեդիայի էջերի վարման և զարգացման գործընթացին։
-
Աջակցել կոնտենտի պլանավորմանը, կոնտենտ պլանների կազմմանը և ստեղծագործական գաղափարների մշակմանը։
-
Հետևել սոցիալական մեդիայի նորություններին և թրենդներին՝ առաջարկելով արդիական ու հետաքրքիր լուծումներ։
-
Մասնակցել ֆոտո և վիդեո նկարահանումների պլանավորմանն ու կազմակերպմանը։
-
Աջակցել հրապարակումների պատրաստման, ձևավորման և տեղադրման գործընթացին։
-
Հետևել հրապարակումների արդյունքներին, վերլուծել ներգրավվածության ցուցանիշները։
-
Աջակցել սոցիալական մեդիայի էջերի ամենօրյա կառավարմանն ու հաղորդագրությունների մշակմանը։
-
Մասնակցել մարքեթինգային արշավների և տարբեր նախագծերի իրականացմանը։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
-
Բարձրագույն կրթություն մարքեթինգի, գովազդի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում։
-
Հետաքրքրվածություն SMM-ի և թվային մարքեթինգի նկատմամբ։
-
Instagram, Facebook և TikTok հարթակների լավ իմացություն։
-
Ստեղծագործական մտածողություն, նախաձեռնողականություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն։
-
Գրավոր և բանավոր հաղորդակցման զարգացած հմտություններ։
-
Հայերենի գերազանց իմացություն։
-
Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
-
Թիմում աշխատելու, արագ սովորելու և նոր գիտելիքներ կիրառելու պատրաստակամություն։
-
Պատասխանատվության զգացում, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Մենք առաջարկում ենք՝
-
Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման հնարավորություն։
-
Աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն իրական բիզնես նախագծերի շրջանակում։
-
Մասնագիտական աջակցություն և փորձառու թիմի հետ աշխատելու հնարավորություն։
-
Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։
-
Մասնագիտական առաջընթացի և հետագայում SMM մասնագետի հաստիքում ներգրավվելու հնարավորություն։
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: