
ՍՄՄ
Alex Textile
Նկարագրություն
Ալեքս Տեքստիլը աշխատանքի է հրավիրում կրեատիվ փորձառու մարքեթոլոգ:
Պարտականություններ
Մասնակցել Ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակմանը, Վարել Ընկերության սոցիալական մեդիայի հարթակներն ամենօրյա կտրվածքով՝ համապատասխան տվյալ հարթակների տեխնիկական պահանջների, Մշակել և իրականացնել առցանց արշավներ, մրցույթներ, միջոցառումներ և այլն, Մշակել կոնտենտ սոցիալական մեդիայի հրապարակումների համար, Իրականացնել Ընկերության գործընկերների և հաճախորդների առցանց հարթակների ուսումնասիրություն, մոնիթորինգ և այլն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։
Պահանջվող որակավորումները
Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության և/կամ հարակից ոլորտում, Աշխատանքային փորձ տվյալ և/կամ հարակից ոլորտում (նվազագույնը մեկ տարի), Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), Համակարգչային գրագիտություն, Սոցիալական մեդիայի գործիքների իմացություն Կրեատիվ մտածելակերպ:
- Հաղորդակցման հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Պատասախանատվության բարձր զգացում,
- Կրեատիվություն, ճկուն մտածելակերպ Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն,
- Սովորելու/զարգանալու ունակություն,
- Մի քանի գործողություն անելու ունակություն։
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: