Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու (Վաճառքի մենեջեր) Արական և իգական սեռի․

Էկոֆորմ ՍՊԸ

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
8/22/2026

Նկարագրություն

Էկոֆորմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված և պրոֆեսիոնալ վաճառքի մասնագետի, ով ունի վաճառքի փորձ:

Աշխատանքային առօրյա

  • Հանդիպել գեղեցկության սրահների, արտադրությունների, լվացքատների աշխատակիցների և ղեկավարների հետ,
  • Ներկայացնել ապրանքատեսակները,
  • Ստեղծել ջերմ ու երկարաժամկետ կապ հաճախորդների հետ,
  • Ապահովել վաճառքների և տարածքային աճ:

Պարտականություններ

  • Այցելություններ վաճառակետեր,
  • Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետերում,
  • Ապրանքատեսականու մշտական առկայության, դասավորվածության, տեսանելոիթյան ապահովում,
  • գործընկերների հետ պատշաճ հարաբերությունների ձևավորում և պահպանում։

Պահանջներ

  • Սեփական մեքենայի առկայույություն,
  • Բանակցելու վաճառքի հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Խնդիրները լուծելու հմտություն,
  • Աշխատանային փորձը պարտադիր է։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթից-ուրբաթ՝ 09:00-18:00։

Company օverview
address
Address
Արշակունյաց 127/17
address
Number of employees
51-150

«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ -ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:

1.Պլաստիկի արտադրություն

Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:

Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:

Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:

2.Կենցաղային քիմիայի արտադրություն

Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:

Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները:

 

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media