
Շուկայի զարգացման պատասխանատու (GALLINA BLANCA)
C and F Co LLC
Նկարագրություն
C&F co ընկերությունը շուկայում տնտեսական ապրանք ներկրող առաջատար ընկերություններից է, որը շարունակում է ընդլայնվել նաև սննդի շուկայում։ Միացի՛ր մեր թիմին։
Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ՝
- ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,
- ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԵԾ ՁԳՏՈՒՄ
- ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒ, ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՓՈՐՁ
- ԱՆՁՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ
- Այցելություն վաճառակետեր
- Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում և պատվիրված ապրանքատեսականու մուտքագրում գրպանի համակարգչում
- Պատվերների գրանցում
- Ապրանքատեսականու մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում
Վառելիքի ծախսը փոխհատուցում է ընկերությունը, ինչպես նաև մեքենայի մաշվածության գումար(6 ամիս հետո)
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթիից ուրբաթ
Մենք գտնվում ենք Չարբախում,Շարուրի 43 հասցեում։
Աշխատանքի համար կարող եք դիմել՝ ուղարկելով CV
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: