Շուկայի զարգացման պատասխանատու B2C
Lider Motors LLC
Նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ են բանիմաց և փորձառու մասնագետներ՝ B2C սեգմենտում ակտիվ վաճառքի գործընթացի ապահովման համար։
Պարտականություններ
-
Նոր վաճառքի կետերի ներգրավում և համագործակցության պայմանավորվածությունների ձեռքբերում։
-
Գործող վաճառքի կետերի քանակի պահպանում և ավելացում՝ ծածկույթի ընդլայնմամբ։
-
Վաճառքի կետերից (կազմակերպություններ, գործարաններ, հանքեր և այլն) պատվերների ընդունում։
-
Որոշ ապրանքատեսակների մշտական առկայության և դասավորվածության ապահովում՝ ըստ ՎԿ կատեգորիայի։
-
Գովազդային նյութերի տրամադրում և վերահսկում՝ ըստ վաճառքի կետի կարիքների։
-
Ապրանքային տեսքի պահպանման վերահսկողություն։
Պահանջներ
-
Վարորդական իրավունք։
-
Բարձրագույն կրթություն (քիմիական և/կամ մետալուրգիական կրթությունը ցանկալի է)։
-
Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ։
-
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
-
Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։
-
Թիմային աշխատանքի, բանակցությունների վարման գերազանց հմտություններ։
-
Անալիտիկ և ստրատեգիկ մտածելակերպ։