Շուկայի զարգացման պատասխանատու
Complex Supply LLC
Նկարագրություն
Բարև։ Մենք "Կոմպլեքս Սփլայն" ենք` HoReCa ոլորտի միանգամյա և սպառվող ապրանքների ամենամեծ և փորձառու մատակարարը։
Մեր թիմին հարկավոր են շուկայի զարգացման պատասխանատուներ Երևանում, Երևանին հարակից մարզերում և Վանաձորում։
Ի՞նչ է հարկավոր անել
- Ավելացնել վաճառքի ծավալները,
- Ներգրավել նոր հաճախորդներ,
- Զարգացնել հայտնվող նորույթների վաճառքը:
Ի՞նչ ենք տրամադրում
- Գործող հաճախորդների բազա,
- Լավ գնառաջարկ, սպառիչ և արագ շրջանառվող տեսականի,
- Բոլոր անհրաժեշտ մարկետինգային նյութեր և տեխնիկական միջոցներ,
- Վառելիքի ծախսի փոխհատուցում և ամորտիզացիա,
- Ֆիքսված աշխատավարձ և բոնուսային համակարգ,
- Պատվերների առաքման արդյունավետ և ճկուն համակարգ։
Կոմպլեկս Սփլայ թիմն առաջարկում է մրցունակ աշխատավարձային համակարգ, մասնագիտական զարգացում և առաջխաղացում, ընկերական, ջերմ միջավայր։
Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.
Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։
Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։
Բարի գալուստ։