Շուկայի զարգացման պատասխանատու
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
«Արմենիա Վայն» Գործարան ՍՊԸ-ն փնտրում է շուկայի զարգացման պատասխանատուի, ով պատասխանատու կլինի նոր հաճախորդների ներգրավման, մշտական հաճախորդների հետ արդյունավետ համագործակցության, վաճառքի պլանավորման և վերլուծության համար:
Պարտականություններ
- Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ,
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Իրականացնել Արմենիա Վայնի պրոդուկտների /գինի, փրփրուն գինի առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում,
- Վերահսկել անհրաժեշտ տեսականու առկայությունը և ապահովել ապրանքի առավել ճիշտ դասավորվածությունը վաճառակետերում,
- Վաճառքի վայրերից պատվերների ընդունում,
- Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն ու հաշիվ-ապրանքագրերի լրացումը,
- Հաճախորդներին տեղեկատվության տրամադրում կազմակերպվող միջոցառումների և ակցիաների մասին,
- Մարքեթինգի բաժնի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում,
- Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման վերահսկողություն,
- Գործընկերների, մրացկիցների ապրանքատեսակների ուսումնասիրություն և վերլուծություն,
- Վաճառքի քանակի և կրեդիտների վերաբերյալ Հաշվետվություններ ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Մասնագիտական աշխատանքային փորձ,
- Պլանավորման ունակություն,
- Մեքենա վարելու ունակություն և մեքենայի առկայություն,
- Համակարգված աշխատելու կարողություն,
- Բանակցելու ունակություն,
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)։
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.