Շուկայի զարգացման պատասխանատու
Gana Group Plus LLC
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է աշխատակցի (տարիքը 20-35 տարեկան), Գորիսի, Կապանի, Սիսիանի տարածաշրջաններից, ով պատասխանատու կլինի վաճառքի խթանման ու ընդլայնման, հաճախորդների հետ փոխշահավետ և երկարատև համագործակցության ապահովման համար:
Պարտականություններ
- Այցելություն վաճառակետեր,
- Վաճառակետերում պատվերների ժամանակին և ճիշտ ձևավորում,
- Ապրանքատեսականու ապահովում վաճառակետերում։ Ապրանքերի դիրքի, դասավորվածության, գովազդային նյութերի առկայության ապահովում,
- Նախապես գրված պատվերների առաքում՝ կազմակերպության մեքենայով։
Պահանջներ
- Սեփական մեքենայի առկայություն,
- Վերլուծական կարողություններ,
- Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն,
- Արագ որոշումներ կայացնելու և ժամանակի կառավարման հմտություն,
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում,
- Հայերենի գերազանց իմացություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը, ինչպես նաև բարձրագույն կրթությունը կդիտվեն որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ ֆիքսված + բոնուս։
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ։