Շուկայի զարգացման պատասխանատու
«Ակվա Սիթի» ՍՊԸ
Նկարագրություն
Բևեռ գարեջրի գործարանը հրավիրում է աշխատանքի շուկայի զարգացման պատասխանատուների։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09։00-18։00։
Ավտոմեքենաները (էլեկտրոմբիլ) տրամադրվում են մեր կողմից։
Պարտականություններ
- Այցելություն վաճառակետեր,
- Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետերում,
- Պատվերների գրանցում,
- Ապրանքատեսականու մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում,
- Պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում,
- Գովազդային նյութերի ապահովում։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն,
- Մեքենա վարելու առնվազն 2 տարվա փորձ և վարորդական վկայականի առկայություն,
- Հաճախորդների ներգրավելու և բանակցելու աշխատանքային փորձ,
- Կիրթ խոսելաոճ,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Արագ կողմնորոշվելու, հաշվարկներ կատարելու կարողություն,
- Թիմում աշխատելու հմտություններ։
«Ակվա Սիթի» ՍՊԸ-ն հայաստանյան շուկայում դինամիկ զարգացող ընկերություն է, որը մասնագիտացած է ըմպելիքների մեծածախ վաճառքի մեջ։ Մեր առաքելությունն է ապահովել մեր գործընկերներին՝ խանութներին, սուպերմարկետներին, ռեստորաններին և հյուրանոցներին, բարձրորակ ըմպելիքների լայն ու մշտապես թարմացվող տեսականիով։
Մեր տեսականին ընդգրկում է տեղական և միջազգային առաջատար ապրանքանիշերի զովացուցիչ ըմպելիքներ, բնական հյութեր, գարեջրեր, հանքային և աղբյուրի ջրեր։