
Շուկայի զարգացման պատասխանատու
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու և նախաձեռնող շուկայի զարգացման պատասխանատու, ով կմիանա մեր թիմին և կաջակցի շինարարական նյութերի վաճառքի զարգացմանը։
Պարտականություններ
- Վերլուծել շուկայի միտումները, մրցակիցներին և պահանջարկը,
- Հաճախորդների ներգրավման և պահպանման ռազմավարությունների մշակում,
- Նոր համագործակցությունների ձևավորում և առկա գործընկերությունների զարգացում,
- Վաճառքի խթանման արշավների պլանավորում և իրականացում,
- Հանդիպումներ, բանակցություններ և պայմանագրերի կազմում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ շուկայավարման, վաճառքի կամ բիզնես զարգացման ոլորտում,
- Վերլուծական մտածողություն և բանակցելու հմտություններ,
- Նոր հաճախորդներ ներգրավելու և վաճառքի ծավալներն ավելացնելու ունակություն,
- Շինարարական նյութերի շուկայի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Microsoft Office - ի իմացություն։
Հավելյալ նշումներ
Եթե պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք զարգացնել ձեր կարիերան այս ոլորտում, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը։
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: