
Շուկայի զարգացման պատասխանատու
SNACKARM LLC
Նկարագրություն
«ՍՆԵԿԱՐՄ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում աշխույժ, ներկայացուցչական և վաճառքի հմտություններին տիրապետող, հաղորդակցման բարձր ունակություններով օժտված անձանց Շուկայի Զարգացման Պատասխանատուի թափուր հաստիքի համար, ովքեր արդյունավետ կհամագործակցեն Ընկերության հաճախորդների հետ:
Պարտականություններ
- Հաստատել և պահպանել վաճառակետերի հետ գործարար հարաբերություններ,
- Նոր վաճառակետերի ներգրավում, բանակցությունների վարում,
- Իրականացնել ապրանքատեսականու առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում,
- Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում,
- Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն,
- Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման վերահսկողություն,
- Գործընկերների, մրցակիցների ապրանքատեսակների ուսումնասիրություն և վերլուծություն,
- Վաճառքի քանակի և կրեդիտների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
- Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի հմտություններ,
- Ուղղվածություն դեպի հաճախորդ,
- Ներկայացման հմտություններ,
- Պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ,
- Լավ զարգացած ներանձնային և կազմակերպչական հմտություններ,
- Վարորդական իրավունք,
- Սեփական մեքենայի առկայություն,
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում կդիտարկվի որպես առավելություն: