
Շուկայի զարգացման պատասխանատու
Bella Casa
Նկարագրություն
Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ։
Պարտականություններ
- Կանոնավոր կերպով այցելել վաճառակետեր և ստուգել ապրանքների առկայությունը, դասավորվածությունը, տեսանելիությունն ու ապրանքային տեսքը,
- Նպաստել վաճառքի ցուցանիշների բարձրացմանը,
- Իրականացնել ընկերության ապրանքատեսականու առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում, ներգրավել նոր հաճախորդներ,
- Ներկայացնել ապրանքատեսականին վաճառակետերում,
- Վաճառակետերում արդյունավետ կերպով կազմակերպել ապրանքատեսականու վաճառքի ողջ գործընթացը,
- Ընդունել պատվերներ վաճառքի կետերից,
- Վերահսկել պատվերների իրականացման ամբողջ գործընթացը և ապահովել հաճախորդների գոհունակությունը,
- Պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Կատարել ամենամսյա վաճառքների վերլուծություն, կազմել և ներկայացնել ամսական հաշվետվություններ,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վարորդական իրավունք (B կարգ),
- Անձնական մեքենայի առկայություն,
- Մեքենա վարելու առնվազն 2 տարվա փորձ,
- Համապատասխան աշխատանքային փորձ շինանյութի ոլորտում,
- Վերլուծական մտածողություն,
- Հաղորդակցման և բանակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ժամանակի կառավարում,
- Թիմային կողմնորոշում։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք,
- Մրցունակ աշխատավարձ,
- Բոնուսային համակարգ,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում։
Դիմելու համար խնդրում ենք լրացնել էջի ստորին հատվածում տեղադրված դաշտերը:
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։