Շուկայի զարգացման պատասխանատու
Ekoprof LLC
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում Տարածքային վաճառքի մենեջերի։
Պարտականություններ
- Շուկայի պարբերական ուսումնասիրություն, բանակցությունների վարում, նոր վաճառակետերի հետ համագործակցության պայմանավորվածությունների ձեռքբերում
- Այցելություն վաճառակետեր,պատվերների գրանցում, ապրանքի ներկայացվածության և ճիշտ դասավորվածության ապահովում
- Գնապիտակների փակցնում, ստենդների տեղադրում
- Վաճառքների ծավալների ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացում
- Նոր ապրանքների հաջող մուտքի ապահովում վաճառակետեր
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Ակտիվ վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Գրավիչ և գրագետ խոսք, բանակցություններ վարելու հմտություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են լրացնել դիմում-հայտ հետևյալ հղումով՝ https://forms.gle/6BzwdD6cGPeajBHRA
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: